Առաջին անգամ Թումո ոտք դնելիս Պետրոսը պատանի էր` հանդարտ ու դեռևս չբացահայտված ստեղծարարական ներուժով: Այսօր արդեն Պետրոսը 27 տարեկան երիտասարդ կինոռեժիսոր է, ով գրեթե ավարտել է իր ամենահավակնոտ նախագիծը` Հովիկ Աֆյանի «Կարմիր» վեպի կինոադապտացիան: Սակայն լույսերից և տեսախցիկներից այն կողմ Պետրոսի պատմությունը լի է վերափոխումներով` պատմություն, որը ձևավորվել է մի միջավայրում, որտեղ նա սովորել է երազել, գտնել գաղափարակիցներ և հավատալ ինքն իրեն:
Թումոյից առաջ Պետրոսն ինքն իրեն բնութագրում է որպես ինտրովերտ` «պատերի ետևում ապրող»: Թումոն դարձավ այն վայրը, որտեղ նա ստիպված եղավ դուրս գալ իր հարմարավետության գոտուց, հաղթահարել վախերն ու բացահայտել իր կարողությունները: Իսկ շրջադարձային էր այն պահը, երբ առաջին անգամ սովորեց մոնտաժել ֆիլմեր: Պետրոսի համար իր առաջին նախագծի նկարահանումը, մոնտաժը ու ավարտուն տեսքի բերելը ոչ միայն տեխնիկական, այլև էմոցիոնալ գործընթաց էր: «Երբ ավարտում ես մոնտաժդ, զգում ես, որ ոգեշնչման ինչ-որ փայլեր են իջնում քեզ վրա», – ասում է Պետրոսը: Այդ պահին կինոն նրա համար դարձավ ոչ միայն հմտություն, այլև առաքելություն:
Պետրոսի պատմությունը հիշեցնում է, որ ճիշտ գործիքներ և աջակից համայնք ունենալու դեպքում, պատանիները սկսում են հավատալ սեփական գաղափարներին: Նրա պատմությունը՝ ինչպես շատերինը, մտքերը բարձրաձայնելու համար քաջություն գտնելու մասին է` անկախ այն հանգամանքից, թե որքան մեծ կամ փոքր է այդ պատմությունը: Այն, միևնույն է, աշխարհում իր տեղն ունի:
Դիտե՛ք տեսանյութը, որտեղ Պետրոսը կիսվում է իր պատմությամբ: