Հարյուրավոր դասընթացներ, առաջատար միջազգային մասնագետներից սովորելու հնարավորություն, կրթական և մշակութային միջոցառումներ, մտահորիզոնները լայնացնելու և ամենաարդիական ոլորտներում նվաճումների հասնելու հնարավորություն հազարավոր պատանիների համար. շնորհիվ երկու կազմակերպությունների համագործակցության այս ամենը իրականություն դարձավ Գյումրիի և Ստեփանակերտի ուսանողների համար: «Թումոյի հետ մեր համագործակցությունը հնարավորություն տվեց ընդլայնել մեր կրթական առաքելությունը թվային տեխնոլոգիաների միջոցով՝ Երևանի սահմաններից դուրս: Այս երկու կենտրոնները այդ...