ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

1. Ընդհանուր տեղեկություններ 

1.1. «Սիմոնյան կրթական հիմնադրամը» (այսուհետ՝ Թումո) www.tumo.org տիրույթում և դրա ենթատիրույթներում գործող կայքերն օգտագործում է «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն» ծրագրի անդամների (շահառուների) հետ պայմանագրեր կնքելու, կրթական ծրագրի կազմակերպման և այլ նպատակների համար: Թումոն պարտավոր է պաշտպանել և հարգել անդամների, նրանց ներկայացուցիչների, ծառայություններից օգտվողների (այսուհետ՝ Դուք/Ձեր) անձնական տվյալների գաղտնիությունը և ապահովել դրանց անվտանգությունը Թումոյի ծառայություններից օգտվելիս: Սույն քաղաքականության նպատակն է տրամադրել տեղեկատվություն Թումոյի քաղաքականության վերաբերյալ՝ կապված Թումոյում Ձեր անդամակցության կամ ծառայություններից օգտվելու արդյունքում ստացվող, օգտագործվող, մշակվող և բացահայտվող անձնական տվյալների հետ, ինչպես նաև այդ տվյալների նկատմամբ Ձեր իրավունքների հետ:
1.2. Թումոն Ձեր անձնական տվյալներն օգտագործում է պայմանագրային հարաբերությունների սուբյեկտների անհատականացման, ծառայությունների պատշաճ մատուցման, դրանց բարելավման, ինչպես նաև օրենքով սահմանված այլ նպատակներով: Ընդունելով սույն գաղտնիության քաղաքականության պայմանները՝ Դուք տալիս եք համաձայնություն Ձեր տվյալները սույն քաղաքականությանը համապատասխան հավաքագրելու, մշակելու և օգտագործելու համար:

 

2. Կոնտակտային տվյալներ 

2.1. Թումոն հանդես է գալիս որպես անձնական տվյալների հավաքագրող, մշակող և գործում է Հայաստանի Հանրապետության տարածքում: Թումոն գրանցված է հետևյալ հասցեով՝ Հալաբյան փողոց 16, Երևան, Հայաստանի Հանրապետություն:
2.2. Եթե Ձեր անձնական տվյալների վերաբերյալ հարցեր ունեք, խնդրում ենք կապ հաստատել անձնական տվյալների պաշտպանության պատասխանատուի հետ՝ [email protected] հասցեով:
2.3. Եթե Ձեր գտնվելու վայրը Եվրոպական միության տարածքն է, Ձեր հարցերն ու դիմումները կարող եք ուղղել [email protected] հասցեով:

 

3. Ստացվող տեղեկատվություն

3.1. Թումոն ստանում է տարբեր տեղեկություններ սույն քաղաքականության 1.2 կետում նշված նպատակներն իրականացնելու համար: Գրանցվելիս և Թումոյի ծառայություններից օգտվելիս կարող են պահանջվել որոշակի անձնական նույնականացման տվյալներ, որոնք կարող են օգտագործվել Ձեզ հետ կապ հաստատելու, Ձեզ նույնականացնելու, Ձեզ հաշվետվություններ, տեղեկանքներ տրամադրելու, ինչպես նաև մատուցվող կրթական ծառայությունների բովանդակությունից բխող այլ խնդիրներ լուծելու համար: Անձնական տվյալները կարող են ներառել՝

  • Ձեր անունը, ազգանունը և լուսանկարը
  • ծննդյան ամսաթիվը
  • հասցեն, փոստային ինդեքսը
  • էլեկտրոնային հասցեն
  • հեռախոսահամարը
  • անձնագրի/նույնականացման փաստաթղթի պատճենը
  • քաղաքացիությունը
  • Ձեր հաշվի օգտանունը և գաղտնաբառը

Խնդրում ենք նկատի ունենալ, որ վերոնշյալ անձնական տվյալների ցանկը սպառիչ չէ և անհրաժեշտության դեպքում կարող է ներառել այլ տվյալներ:
3.2. Թումոն կարող է նաև մշակել հետևյալ տվյալները՝

  • տեղեկություններ Թումոյի կայքերի այցելությունների և ինտերնետային հաղորդակցությունների մանրամասների վերաբերյալ
  • տեխնիկական տեղեկատվություն այն մասին, թե ինչպես եք օգտագործում մեր ծառայությունները, մասնավորապես՝ ինչ սարք և բրաուզեր եք օգտագործում մեր կայքեր մուտք գործելու համար, ինչպես եք վարվում մեր ծրագրերն օգտագործելիս
  • հաղորդակցությունները Թումոյի կամ Թումոյի աշխատակցի հետ, օրինակ՝ զանգեր, էլեկտրոնային նամակագրություն
  • տեղեկություններ Ձեր գտնվելու վայրի մասին, ներառյալ՝ IP հասցեն, ինչպես նաև Ձեր տեղաշարժը
  • ցանկացած լրացուցիչ տեղեկություն, որը տրամադրում եք Թումոյի կայքերի միջոցով
  • Ձեր կողմից այցելված կայքերը. մանրամասն տեղեկատվության համար տե՛ս ստորև՝ «Cookie» քաղաքականությունը
  • հատուկ դեպքերում Ձեզ վերաբերող հրապարակային գրառումներ բաց աղբյուրներից (օրինակ՝ լրատվամիջոցներ, սոցիալական ցանցեր, պաշտոնական ռեգիստրներ)

3.3. Թումոյի ծառայություններից օգտվողներին համապատասխան որակի ծառայություններ մատուցելու համար Թումոն կարող է օգտագործել երրորդ անձանց կողմից տրամադրվող ծրագրեր և ծառայություններ:
3.4. Թումոն կարող է հարցումներ կատարել Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի հետ համագործակցության շրջանակում: Այս նպատակով Ձեր յուրաքանչյուր մուտքը համակարգ համարվում է Ձեր համաձայնությունը՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և այլ անձանց պատկանող տեղեկատվական համակարգեր Ձեր անձնական տվյալների վերաբերյալ հարցում ուղարկելու և հարցման արդյունքում ստացված տվյալները Թումոյի կողմից մշակելու համար:
Անձնական տվյալները կմշակվեն սույն քաղաքականությամբ սահմանված նպատակներով: Սույնով նաև պարզաբանվում է, որ երբ Դուք նույնականացվել եք նույնականացման քարտով՝ ի պատասխան Թումոյի հարցման, անձնական տվյալների մշակողները Ձեր՝ պետական և տեղական ինքնակառավարման տվյալների բազաներում պահվող ցանկացած անձնական տվյալ կփոխանցեն Թումոյին: Այս կերպ մշակված տվյալները կպահվեն Թումոյում սույն քաղաքականության 10.4 կետով սահմանված ժամկետով՝ առանց երրորդ անձանց փոխանցվելու: Դուք ցանկացած պահի, սույն քաղաքականությամբ սահմանված պահանջներին համապատասխան, կարող եք պահանջել դրանց ուղղում կամ հեռացում Թումոյի բոլոր համակարգերից, ներառյալ՝ ֆիզիկական պատճենները:

 

4. Տվյալների մշակման իրավական հիմքը 

4.1. Անձնական տվյալների մշակման իրավական հիմք կարող է լինել՝

  • Երբ տվյալները մշակվել են օրենքի պահանջներին համպատասխան և տվյալ անձի համաձայնության առկայության դեպքում՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,
  • մշակված տվյալները ստացվել են անձնական տվյալների հրապարակայնորեն հասանելի աղբյուրներից:

 

5. Անձնական տվյալների գաղտնիություն

5.1. Թումոյի հավաքագրած անձնական տվյալները համարվում են գաղտնի և պաշտպանվում են օրենքով՝ Թումոյի անձնական տվյալների պաշտպանության քաղաքականության, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության միջազգային նորմերի համաձայն։
5.2. Թումոն երաշխավորում է, որ մշակվող անձնական տվյալներին առնչվող աշխատակիցներն ու անձինք ստորագրել են/կստորագրեն գաղտնի տեղեկատվության չբացահայտման պարտավորություն և զգուշացվել են/կզգուշացվեն անձնական տվյալների մշակման բնագավառում գործող օրենսդրական նորմերն ու պահանջները խախտելու դեպքում հնարավոր կարգապահական, վարչական, քաղաքացիական և քրեական պատասխանատվության մասին:

 

6. Տվյալների օգտագործումը 

6.1. Թումոն Ձեր անձնական տվյալներն օգտագործում է հետևյալ նպատակներով՝

  • կայքի անխափան աշխատանքի ապահովում
  • պայմանագրային և այլ պարտավորությունների պատշաճ կատարում
  • կրթական բնականոն գործընթացի ապահովում
  • օրենքով սահմանված պարտավորությունների կատարում
  • ծառայությունների առանձնահատկություններից օգտվելու ապահովում
  • անդամներին աջակցության տրամադրում
  • ծառայությունների բարելավման համար էական նշանակություն ունեցող տվյալների հավաքագրում և վերլուծություն
  • ծառայության օգտագործում և մոնիտորինգ
  • տեխնիկական խնդիրների հայտնաբերում, կանխարգելում և լուծում
  • նորությունների, հատուկ առաջարկների և այլ միջոցառումների մասին ընդհանուր տեղեկատվություն

 

7. Զանգերի ձայնագրում և ԱԲ-ով վերլուծություն 

7.1. Թումո կենտրոնի ընդհանուր հեռախոսահամարին զանգերը ձայնագրվում են: Ձայնագրություններն օգտագործվում են մեր ծառայության որակը բարելավելու և ուսանողներին աջակցելու նպատակով:
7.2. Մենք օգտագործում ենք արհեստական բանականության (ԱԲ) գործիքներ զանգերի ձայնագրությունները վերլուծելու համար: Այս վերլուծությունն ապահովում է յուրաքանչյուր զանգի կառուցվածքային ամփոփագիր (օրինակ՝ զանգի թեման, պատճառը և գնահատում, թե արդյոք անհրաժեշտ է հետագա գործողություն): ԱԲ-ն ուսանողների վերաբերյալ որևէ որոշում չի կայացնում. բոլոր ամփոփագրերը վերանայվում են Թումոյի համակարգողի կողմից, որը որոշում է, թե անհրաժեշտության դեպքում ինչ գործողություն պետք է ձեռնարկվի:
7.3. Զանգերի ձայնագրություններն ու սղագրությունները պահվում են մինչև երկու տարի մեր զանգերի կենտրոնի համակարգում և մինչև մեկ տարի մեր ԱԲ-ի համակարգում: Կառուցվածքային ամփոփագրերը պահվում են ուսանողի ուսումնառության ժամանակահատվածում՝ գումարած առավելագույնը երեք տարի, որից հետո նույնականացնող տվյալները հեռացվում են: Զանգի տվյալները (ներառյալ հեռախոսահամարը, զանգի տևողությունը և ժամանակադրոշմը) պահվում են մինչև մեկ տարի:
7.4. Զանգերի բոլոր տվյալները մշակվում են Եվրոպական միության տարածքում (europe-west4 տարածաշրջան): Տվյալները Հայաստանից Եվրոպական միություն փոխանցվում են ստանդարտ պայմանագրային դրույթների (Standard Contractual Clauses) հիման վրա:
7.5. Դուք ցանկացած պահի իրավունք ունեք պահանջել Ձեր տվյալների հեռացումը: Հեռացումն իրականացվում է տասնչորս օրվա ընթացքում բոլոր համակարգերից: Դիմում ներկայացնելու համար կապվեք մեզ հետ՝ [email protected]

 

8. Տվյալների փոխանցումը երրորդ անձանց 

8.1. Ծառայություններ մատուցելիս Թումոն օգտագործում է երրորդ անձանց, այլ կազմակերպությունների, այդ թվում՝ միջազգային կառույցների ծառայություններ: Նրանք, մասնավորապես, ապահովում են կայքերի աշխատանքը, բանկային և վճարային ծառայությունների մատուցումը, ինքնության ստուգումը, խարդախության կանխարգելումն ու ռիսկերի կառավարումը:
8.2. Թումոյի՝ օրենքով սահմանված պարտավորությունները կարող են ներառել տվյալների տրամադրում պետական մարմիններին և գործընկեր կազմակերպություններին:
8.3. Թումոյի վերակազմակերպման կամ Ձեր տվյալները երրորդ անձի փոխանցելուն հանգեցնող այլ իրադարձության դեպքում Դուք կտեղեկացվեք էլեկտրոնային փոստով, որը կպարզաբանի տվյալների նոր մշակողի ինքնությունը և Ձեր անձնական տվյալների վերաբերյալ Ձեր ընտրությունը:
8.4. Թումոյի կայքերը կարող են պարունակել հղումներ դեպի երրորդ անձանց կայքեր կամ այդ կայքերից ստանալ հղումներ: Խնդրում ենք նկատի ունենալ, որ այդ կայքերն ունեն իրենց գաղտնիության քաղաքականությունները և Թումոն պատասխանատվություն չի կրում դրանց համար: Նախքան որևէ անձնական տվյալ տրամադրելը, խնդրում ենք մանրամասն ծանոթանալ այդ կայքերում տեղադրված գաղտնիության քաղաքականություններին և այլ պայմաններին:

 

9. Տվյալների բացահայտում 

9.1. Ձեր անձնական տեղեկատվությունը կարող է բացահայտվել, երբ դա անհրաժեշտ է օրենքով, ինչպես օրինակ՝

  • սահմանված պարտավորությունները կատարելու համար
  • Թումոյի իրավունքներն ու գույքը պաշտպանելու համար
  • ծառայությունների հետ կապված հնարավոր խախտումները կանխելու կամ քննելու համար
  • ծառայություններից օգտվողների կամ հասարակության անվտանգությունն ապահովելու համար
  • իրավական պատասխանատվությունից պաշտպանվելու համար
  • Ձեր համաձայնությամբ՝ նաև այլ նպատակներով:

 

10. Տվյալների պահպանում 

10.1. Թումոն գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, և Ձեր անձնական տվյալները պահվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Ընդունելով սույն քաղաքականությունը՝ Դուք համաձայնվում եք, որ անհրաժեշտության դեպքում Թումոն կարող է անձնական տվյալները փոխանցել իր գործընկերներին, որոնց սերվերները գտնվում են այլ երկրներում, սակայն ապահովում են անձնական տվյալների մշակման բարձր մակարդակ, ոչ պակաս, քան սույն քաղաքականությամբ նախատեսված պաշտպանությունը:
10.2. Երրորդ անձանց հետ աշխատանքի հետևանքով Ձեր տվյալները կարող են փոխանցվել և պահվել Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս: Դրանք կարող են մշակվել նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող աշխատակիցների կողմից, որոնք աշխատում են Թումոյի կամ Թումոյի հետ համագործակցող կազմակերպությունում:
10.3. Թումոն ապահովում է համապատասխան պայմանագրային վերահսկողություն անձնական տվյալների մշակմանն աջակցող ցանկացած երրորդ անձի նկատմամբ: Այսպիսով երաշխավորվում են Ձեր իրավունքները և անձնական տվյալների գաղտնիությունը:
10.4. Ձեր անձնական տվյալները կպահպանվեն և չեն հեռացվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է Թումոյի իրավունքները պաշտպանելու և հանրային ու մասնավոր պարտավորությունների կատարումն ապահովելու համար: Հինգ տարին սահմանվում է որպես նվազագույն ժամկետ: Տվյալների սուբյեկտների անձնական տվյալները կպահվեն այնքան ժամանակ, քանի դեռ վերջիններս Թումոյի հետ պայմանագրային հարաբերությունների մեջ են: Պայմանագրային հարաբերությունների դադարեցումից հետո անձնական տվյալները կպահվեն Թումոյի համակարգերում և կօգտագործվեն այնքան ժամանակ և այնպիսի ծավալով, որքանն անհրաժեշտ է Թումոյի իրավական պարտավորությունները (հարկային, աշխատանքային և այլն) կատարելու, վեճերը լուծելու և սույն քաղաքականությունը կիրառելու համար:

 

11. Անձնական տվյալների պաշտպանություն

11.1. Ձեր անձնական տվյալները պաշտպանելու նպատակով մենք ձեռնարկում ենք ողջամիտ քայլեր և հետևում ենք ոլորտի լավագույն փորձին՝ կանխելու անհարկի կորուստը, չարաշահումը, մուտքը, բացահայտումը, փոփոխությունը կամ ոչնչացումը: Մենք Ձեզանից ուղղակիորեն ստացված բոլոր անձնական տվյալները պահպանում ենք գաղտնագրված և գաղտնաբառով պաշտպանված վիճակում: Ձեր անձնական տվյալները Թումոյում հասանելի են միայն այն աշխատակիցներին, որոնց աշխատանքային պարտականություններն են պահանջում այդպիսի հասանելիություն։

 

12. Ձեր իրավունքները

12.1. Ձեր հիմնական իրավունքներն են՝

  • նախկինում տրված համաձայնությունը հետ վերցնելը, ինչը սակայն չի կարող հանգեցնել նախկինում տրված համաձայնության անվավերությանը
  • Տվյալների պաշտպանության համապատասխան մարմիններին բողոք ներկայացնելը
  • Ձեր սխալ կամ հնացած անձնական տվյալների ուղղում պահանջելը
  • Թումոյի կողմից մշակվող ցանկացած անձնական տվյալի հեռացում պահանջելը, եթե այդ տվյալը թերի է, ոչ ճշգրիտ կամ հնացած է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով և սույն քաղաքականությամբ
  • Ձեր անձնական տվյալները Ձեզ կամ Ձեր ընտրած ընկերությանը տրամադրումը պահանջելը
  • առարկելը տվյալների մշակման դեմ:

12.2. Նշված իրավունքները բացարձակ չեն, և հայցերի նկատմամբ կիրառելի են համապատասխան իրավակարգավորումները, այդ թվում՝ կրթական կարգավորումները, փաստաթղթերի վարման պարտավորությունները և այլն:
12.3. Ձեր իրավունքների վերաբերյալ ցանկացած մտահոգության դեպքում Դուք իրավունք ունեք բողոք ներկայացնելու լիազոր մարմնին՝ Հայաստանի Հանրապետության անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը:
12.4. ԵՄ քաղաքացիների պարագայում, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը հակասում է ԵՄ «GDPR»-ին և ԵՄ տվյալների սուբյեկտների իրավունքներին, ԵՄ օրենքը գերակայում է Հայաստանի Հանրապետության օրենքի նկատմամբ:

 

13. «Cookie» քաղաքականություն 

13.1. «Cookie»-ները փոքր ծավալի տեղեկատվություն պարունակող տեքստային ֆայլեր են, որոնք ներբեռնվում են Թումոյի աշխատակիցների, ուսանողների և Թումոյի կայքերի այցելուների սարքերում, երբ նրանք աշխատում են, մասնակցում են Թումոյի կրթական գործընթացին, այցելում են Թումոյի կայքեր: Դրանք հիմնականում օգտագործվում են տարբեր կայքերի կողմից այցելուների առցանց փորձառությունը բարելավելու և կայքի բովանդակության ու գործառույթների արդյունավետ մատուցումն ու օգտագործումն ապահովելու համար:

 

14. Փոփոխությունների կատարումը սույն քաղաքականության մեջ 

14.1. Թումոն իրավունք է վերապահում կատարել փոփոխություններ այս քաղաքականության մեջ: Թումոյի գաղտնիության քաղաքականության մեջ փոփոխությունների դեպքում Դուք կտեղեկացվեք էլեկտրոնային նամակով։ Այդ թարմացումները հասանելի կլինեն նաև Թումոյի կայքում։ Հայերեն և այլ լեզուներով թարգմանված քաղաքականության տարբերակների միջև անհամապատասխանությունների դեպքում գերակայում է հայերեն տարբերակը:
14.2. Գաղտնիության քաղաքականության փոփոխություններն ուժի մեջ են մտնում թարմացման օրվանից, իսկ Թումոյի ծառայությունների օգտագործումը համարվում է համաձայնություն և քաղաքականության պայմանների ընդունում:

Թարմացվել է՝ 25.09.2026