Լուսինե Պապոյանի և Իննա Մխիթարյանի 2025 թվականի ուրիշհուլիսյան աշխատարանին Դիլիջանի թումոցիները խմբով շրջել են քաղաքում, գտել քաղաքի ամենակոլորիտային բնակիչներին, նկարահանել նրանց և վերջում ստացել ամբողջական վավերագրական ֆիլմ։ Աշխատարանի ընթացքում ուսանողները սովորել են վավերագրական ֆիլմի հիմունքները, ճիշտ կադր ստանալու գաղտնիքներն ու ձեռք են բերել տեսախմբագրման գիտելիքներ։ Ֆիլմը վերջերս արժանացավ հատուկ հիշատակման Robert & Ethel Kennedy Human Rights Center-ի Speak Truth to Power Video ամենամյա մրցույթում։