educational program ARM - Կրթական ծրագիր

Թումոյի կրթական ծրագիրը բաղկացած է ինքնուսուցման վարժանքներից, դասընթացներից և աշխատարաններից 14 հիմնական ոլորտներում: Պատանիները այս ամենը համակցում են` շարժվելով անձնական Թումո շավիղով, որը թարմացվում է ըստ իրենց փոփոխվող հետաքրքրությունների և առաջխաղացման:

game - Կրթական ծրագիր

խաղերի ստեղծում

photo - Կրթական ծրագիր

լուսանկարչություն

motion - Կրթական ծրագիր

շարժական գրաֆիկա

robotics - Կրթական ծրագիր

ռոբոտաշինություն

graphic - Կրթական ծրագիր

գրաֆիկական դիզայն

music - Կրթական ծրագիր

երաժշտություն

programming - Կրթական ծրագիր

ծրագրավորում

writing - Կրթական ծրագիր

ստեղծագրություն

web - Կրթական ծրագիր

կայքերի մշակում

animation - Կրթական ծրագիր

անիմացիա

3dmodeling - Կրթական ծրագիր

եռաչափ մոդելավորում

genai - Կրթական ծրագիր

genai

filmmaking - Կրթական ծրագիր

ֆիլմերի ստեղծում

drawing - Կրթական ծրագիր

նկարչություն

Ինքնուսուցում

Ինքնուսուցման փուլի ինտերակտիվ վարժանքները ոգեշնչում են ուսանողներին և ձևավորում նոր հմտություններ։ Իսկ Թումոյի մարզիչները քաջալերում են պատանիներին և օգնում նրանց առաջ շարժվել իրենց կրթական ուղով։ Հարյուրավոր ինքնուսուցման վարժանքների մի մասը նաև նախապայմաններ են, որոնք ուղղորդում են դեպի տարբեր ոլորտների դասընթացներն ու աշխատարանները։

Դասընթացներ

Թումոյում անցկացվում են դասընթացներ բոլոր 14 կրթական ոլորտներում։ Դասընթացների արդյունքում ուսանողներն ստեղծում են անհատական կամ խմբային նախագծեր, որոնք տեղադրվում են նրանց թվային պորֆոլիոներում, հրապարակվում Թումոյի առցանց հարթակներում, իսկ երբեմն էլ ուղարկվում են մրցույթների և փառատոնների։ Դասընթացին մասնակցելով` պատանիները ձեռք են բերում գործնական գիտելիքներ տեխնոլոգիաների և դիզայնի նորարարական ոլորտներում և զարգացնում են թիմային աշխատանքի ու հաղորդակցության իրենց հմտությունները։

Աշխատարաններ

Աշխատարանները եզակի գործնական դասընթացներ են, որոնք վարում են ոլորտի լավագույն միջազգային մասնագետները: Ամեն տարի 100-ից ավելի մասնագետներ Nasa, Google, Disney և այլ հայտնի կազմակերպություններից գալիս են Թումո՝ կամավոր սկզբունքով աշխատելու թումոցիների հետ իրական նախագծերի վրա և կիսվելու իրենց անգնահատելի փորձով:
Եթե ցանկանում եք վարել աշխատարան և կիսվել ձեր փորձով Թումոյի ուսանողների հետ, անցե՛ք այս հղումով:

Path ARM 2 - Կրթական ծրագիր

Թումո շավիղը

Թումո շավիղը նորարարական հարթակ է, որը ձևավորում և ներկայացնում է յուրաքանչյուր ուսանողի անհատական կրթական ուղին՝ բոլոր վարժանքները, դասընթացներն ու աշխատարանները ժամանակագրական հերթականությամբ: Այն մշտապես թարմացվում ու հարմարեցվում է արհեստական բանականության միջոցով՝ հաշվի առնելով ուսանողի ուսումնառության արագությունն ու հետաքրքրությունները: Թումո շավիղը յուրահատուկ կրթական գործիք է, որն օգնում է կառուցել ամեն պատանու հաջողության ճանապարհը՝ տալով նրան ընտրության լիակատար ազատություն։