Թումոն անվճար կրթական փորձառություն է, որում պատանիներն իրենք են գծում իրենց կրթական ուղին: Մեր կրթական ծրագիրը բաղկացած է ինքնուսուցման, դասընթացների և աշխատարանների փուլերից` արվեստի և տեխնոլոգիաների 14 ոլորտներում:
Այժմ Թումոն կենտրոններ ունի Երևանում, Դիլիջանում, Գյումրիում, Կողբում, Եղեգնաձորում և Կապանում` դրանց կից 31 տուփերով։ Հայաստանից դուրս կենտրոններ կան Փարիզում, Լիոնում, Մարսելում, Տիրանայում, Բեռլինում, Մանհայմում, Հիրշայդում, Լյուդենշայդում, Կոիմբրայում, Լիսաբոնում, Բուենոս Այրեսում և Գունմայում:
Թումո Հայաստան նախաձեռնության շրջանակում նախատեսվում է առաջիկա տարիներին Հայաստանի մարզերի բոլոր խոշոր քաղաքներում ունենալ տեխնոլոգիաներով հագեցած 16 Թումո կենտրոն, իսկ փոքր համայնքներում 66 Թումո տուփ: Ավելին կենտրոնների և տուփերի մասին իմացե՛ք այստեղ:
Մեր կենտրոնները
Սեմ և Սիլվա Սիմոնյաններ
Թումոյի հիմնադիրներ
Բեյրութում ծնված Սիմոնյանները պատանեկության տարիներին տեղափոխվել են Միացյալ Նահանգներ: Սեմը ներգրավվել է Արլինգթոնի Տեխասի համալսարանի ինժեներական ծրագրում, ապա համահիմնադրել է Ինեթ առաջատար հեռահաղորդակցական ընկերությունը: Սիմոնյանները բազմաթիվ անգամ նշել են իրենց կրթական ուղու զարգացման մեջ հայկական կազմակերպությունների կարևորությունը ու մշտապես նպատակ են ունեցել նման հնարավորություններ ստեղծել սովորելու ձգտում ունեցող հայ երիտասարդների համար: Թումոն այդ ուղղությամբ նրանց ձեռնարկած ամենամեծ քայլն է:
Մարի Լու Փափազյան
Գործադիր տնօրեն



















