Թումոն այս տարի դառնում է 15 տարեկան։ Այդ առիթով մենք ներկայացնում ենք ուսանողների, որոնց պատմությունները մեզ ոգեշնչում ու առաջ են մղում, և հրավիրում ենք Թումոյի համայնքին միանալու մեր վաղվա նպատակներին։
Ամեն շաբաթ 25.000 պատանի Հայաստանի տարբեր քաղաքներից և գյուղերից գալիս են մոտակա Թումո կենտրոն կամ տուփ՝ ուսանելու տեխնոլոգիաների և դիզայնի հմտություններ։ Նրանցից մեկն Անին է՝ Շիրակի մարզից։
Անիի ուղին Թումո Գյումրիում այնքան էլ հաջող չսկսվեց։ Ծրագրավորման առաջին դասընթացը նրան դժվարությամբ տրվեց։ Սակայն հաջորդ հինգ տարիների ընթացքում նա 82 դասընթաց ավարտեց, դարձավ կարգապահ ու ստեղծարար ուսանող, ով ունի հարուստ պորտֆոլիո, որը շարունակում է լրացնել նոր գործերով։ Այժմ նա նաև մենթոր է ավելի երիտասարդ ուսանողների համար և միաժամանակ ստեղծում է սեփական նախագծերը Թումոյում։
Անիի՝ ֆիլմերի ստեղծման դասընթացի վերջնարդյունքը իր քաղաքի մարզադպրոցի մասին
Անիի նման պատմությունները ձևավորվում են ժամանակի ընթացքում։ Հայաստանում կան Անիի պես հազարավոր պատանիներ, որոնցից յուրաքանչյուրն իր ճանապարհն է գտնում դեպի Թումո տարբեր համայնքներից։
Յուրաքանչյուր նվիրաբերություն ճանապարհ է բացում ավելի շատ ուսանողների համար Հայաստանում։
Դուք էլ կարող եք միանալ այս նպատակին՝ նվիրելով այսօր։