winners vahe and lucie 2025 - Վահէ և Լյուսի 2025 հաղթողներ

Վահէ և Լյուսի ամենամյա մրցույթի նպատակն է բացահայտել և պարգևատրել Թումո Հայաստանի ուսանողների և շրջանավարտների ստեղծարարությունն ու հմտությունները տեխնոլոգիաների, երաժշտության, ֆիլմի, լուսանկարչության և արվեստի ոլորտներում։

Մրցանակները տրվում են 2018թ․ հունվարից մինչև 2025թ․ սեպտեմբերը անցկացված դասընթացների և աշխատարանների ընթացքում ստեղծված լավագույն նախագծերի հեղինակ Թումո ուսանողներին և շրջանավարտներին։

Հայաստանի տարբեր Թումո կենտրոններն ու տուփերը ներկայացնող 556 աշխատանքները գնահատվել են Թումո աշխատակիցներից, շրջանավարտներից և ոլորտի առաջատար մասնագետներից բաղկացած ժյուրիի կողմից՝ ըստ ստեղծարարության, ներդրված ջանքերի և տեխնիկական մակարդակի։

Վահէ և Լյուսի 2025 հաղթողներ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

1-ին տեղ
Աշխատարան՝ Ինքնակառավարվող ռոբոտի կառուցում
Թումո Երևան, Թումո Դիլիջան, Իջևանի, Սևանի և Ճամբարակի Թումո տուփեր

Ժենյա Բաղրամյան, 18տ․
Սյուզի Մելքումյան, 16տ․
Սարգիս Դալլաքյան, 17տ․
Ռոման Դոխոլյան, 17տ․
Մերի Հարությունյան, 19տ․
Լիլիթ Կարապետյան, 18տ․
Լևոն Կարաբեկյան, 21տ․
Էլեն Խաչատրյան, 20տ․
Դավիթ Բեգլարյան, 19տ․
Արթուր Քոչունց, 18տ․
Արշակ Մելքոնյան, 16տ․
Արման Մելոյան, 17տ․
Արիկ Ամբրոյան, 17տ․

Ալբերտ Հարությունյան, 20տ․
Յուրի Պողոսյան, 18տ․
Վարուժան Մանուկյան, 15տ․
Ռուբիկ Ասատրյան, 19տ․
Ռոբերտ Խարատյան, 17տ․
Կորյուն Աբրահամյան, 17տ․
Կառլեն Քոչարյան, 16տ․
Հովիկ Կուրոյան, 18տ․
Հովիկ Հակոբյան, 19տ․
Գևորգ Հովհաննիսյան, 18տ․
Գագիկ Հայթյան, 16տ․
Էրիկ Խաչատրյան, 16տ․
Ալբերտ Պետրոսյան, 17տ․

Թումո Երևանի, Դիլիջանի, Իջևանի, Սևանի և Ճամբարակի շրջանավարտներն ու ուսանողներն այս ռոբոտը ստեղծել են 2023 թվականին՝ Սաբիա Ալիի «Ինքնակառավարվող ռոբոտի կառուցում» աշխատարանի ընթացքում։ Ուսումնասիրելով այսպիսի ռոբոտների կառուցման սկզբունքները՝ Fusion 360 ծրագրով եռաչափ նախագծել և ծրագրավորել են ռոբոտ, սովորել PCB սալիկների նախագծում ու Arduino-ի հետ աշխատանք։ Թիմային աշխատանքի շնորհիվ ստեղծել են ինքնակառավարվող 4 ռոբոտ՝ օգտագործելով Arduino, էլեկտրական շարժիչներ, գիրոսկոպ սենսոր, bluetooth մոդուլ և զոդման պարագաներ։

2-րդ տեղ
Աշխատարան՝ Ստեղծիր քո 3D տպիչը
Թումո Երևան

Ստեֆանի Ավագյան, 19տ․
Ռոզա Գարամյան, 23տ․
Ռոբերտ Միրզոյան, 25տ․
Նոյ Հակոբյան, 20տ․
Մկրտիչ Ղազանչյան, 20տ․
Մարիաննա Գրիգորյան, 20տ․
Մանե Մանուկյան, 23տ․
Հակոբ Առաքելյան, 23տ․
Գրիգոր Պողոսյան, 22տ․
Ֆելիքս Սահակյան, 20տ․

Էդմոնդ Սարգյան, 22տ․
Դիանա Տվասկայտե, 20տ․
Դավիթ Սուքիասյան, 20տ․
Աշոտ Մանգասարյան, 20տ․
Աշոտ Հովսեփյան, 20տ․
Արթուր Հովհաննիսյան, 20տ․
Արմինե Հակոբյան, 20տ․
Արևիկ Խաչատրյան, 21տ․
Արամ Խաչատրյան, 23տ․
Անդրանիկ Ավագյան, 20տ․

Թումո Երևանի շրջանավարտներն այս 3D տպիչը ստեղծել են 2019 թվականին, Աշիշ Մոհիթի «Ստեղծիր քո 3D տպիչը» աշխատարանի ընթացքում՝ ուսումնասիրելով 3D տպիչների կառուցվածքն ու դրանց շարժումների հիմքում դրված մաթեմատիկան։ Նրանք բացահայտել են կավը որպես էկոլոգիական նյութ և փորձարկել են տպագրությունն այդ նյութով։ Աշխատարանի ընթացքում թումոցիները ծրագրավորել են տպիչը C++ լեզվով՝ Arduino-ում, հավաքել են այն անհրաժեշտ դետալներից և արդյունքում ստացել գործող 3D տպիչ, որը ստեղծում է կավե իրեր։

3-րդ տեղ
Աշխատարան՝ Օ ոչ, դու հայտնվել ես ուրիշ աշխարհում ու պետք է փախչես
Թումո Երևան

Հովհաննես Լազյան, 16տ.

Թումո Երևանի շրջանավարտ Հովհաննես Լազյանը 2024 թվականին ստեղծել է հանելուկ-խաղ` Կարինե Ասլոյանի «Օ ոչ, դու հայտնվել ես ուրիշ աշխարհում ու պետք է փախչես» աշխատարանի ընթացքում, որտեղ ուսումնասիրել է խաղերի դիզայնը, Unity C#-ը և արհեստական բանականության ինտեգրումը խաղերի մեջ։ Վերջնական արդյունքում ստեղծել է բաց աշխարհով հանելուկ-խաղ, որտեղ գլխավոր հերոսը NPC-ների օգնությամբ լուծում է հանելուկները և բացում պորտալներ։

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ
Աշխատարան՝ Արիկ Գրիգորյանի երկարաժամկետ աշխատարան
Թումո Երևան

Աստղիկ Հովակիմյան, 18տ․
Արթուր Զաքարյան, 16տ․

Թումո Երևանի ուսանողներ Աստղիկ Հովակիմյանը և Արթուր Զաքարյանը այս երգը ստեղծել են 2025 թվականին՝ Արիկ Գրիգորյանի երկարաժամկետ աշխատարանի արդյունքում: Աստղիկը ոգեշնչվել է մի վարորդի պատմությունից, որը պատմում էր իր սիրո և նվիրվածության մասին ձկներին, որոնք իրականում սիմվոլիկ կերպով ներկայացնում են այն ամենն, ինչին մենք չափազանց կապվում ենք։ Սկզբում ձևավորվել են երգի բառերը, ապա Արթուրի հետ միասին մշակել են մեղեդին՝ ֆոլկային ակորդներից անցում կատարելով դեպի ավելի էլեկտրոնային հնչողության։ Հետագայում Թումոյի «Զրանգի» ուսանողական բենդի անդամների մասնակցությամբ ավելացվել են ջութակ, դուդուկ, բլուլ և back vocal-ներ։ Արիկ Գրիգորյանի հետ համատեղ աշխատանքի արդյունքում ստացվել է երգի կենդանի տարբերակը։

2-րդ տեղ
Աշխատարան՝ Բացահայտիր հայկական երաժշտությունը
Թումո Կապան

Թինա Հակոբյան, 15տ․

Թումո Կապանի ուսանող Թինա Հակոբյանը այս երգը ստեղծել է 2024 թվականին՝ Վարդան Դուվենջյանի և Շուշանիկ Ղազարյանի «Բացահայտիր հայկական երաժշտությունը» աշխատարանի ընթացքում։ Ուսումնասիրել է տարբեր հայկական ժողովրդական երգեր և դրանց ռիթմիկ կառուցվածքները։ Լսելով «Թամզարա»-ն՝ որոշել է ստեղծել երգի ռեմիքսը՝ փորձելով այն համադրել ժամանակակից էլեկտրոնային հնչողության հետ։ Աշխատարանի ընթացքում սովորել է աշխատել սինթեզատորներով, ուսումնասիրել ոչ ստանդարտ ոճեր և կիրառել Logic ծրագիրը՝ բացահայտելով հայկական երաժշտությունը նոր տեսանկյունից։

3-րդ տեղ
Աշխատարան՝ Մթնոլորտի ձևափոխում ձայնով
Թումո Երևան

Անի Գրիգորյան, 24տ․

Թումո Երևանի շրջանավարտ Անի Գրիգորյանը Invisible երգը ստեղծել է 2020 թվականին՝ Կարոլին Պարթամյանի և Իթան Պրիմասոնի «Մթնոլորտի ձևափոխում ձայնով» աշխատարանի ընթացքում։ Անին այն գրել էր բժշկական համալսարանի առաջին կուրսում՝ մեծ ու անծանոթ միջավայրում իրեն անտեսված զգալուց։ Տարիներ անց նա այն վերամշակել է Թումոյի աշխատարանում՝ օգտագործելով առօրյա ձայներ՝ ականջակալներով ձայնագրություն, կալիմբա և էներգետիկ ըմպելիքի տուփեր։ Արդյունքում ստացվել է տնային, անկեղծ և փորձարարական ստեղծագործություն՝ լի անձնական հնչողությամբ։

ՖԻԼՄ

1-ին տեղ
Աշխատարան՝ Ստեղծիր paper-cut անիմացիա
Թումո Դիլիջան

Գագիկ Թամամյան, 18տ․
Մարգարիտա Խաչատրյան, 19տ․
Ռեբեկա Մատինյան, 21տ․

Թումո Դիլիջանի շրջանավարտներ Գագիկ Թամամյանը, Մարգարիտա Խաչատրյանը և Ռեբեկա Մատինյանը Traveling with Adventures անիմացիան ստեղծել են 2021 թվականին՝ Դանիելա Շնիցերի «Ստեղծիր paper-cut անիմացիա» աշխատարանի ընթացքում։ Ուսումնասիրել են paper-cut անիմացիայի ստեղծման ամբողջ գործընթացը՝ գաղափարից և սցենարից մինչև ձայնային ձևավորում ու հետարտադրություն։ Աշխատարանի ընթացքում թղթից կտրել են կերպարներ, պատրաստել ետնանկարներ և ստեղծել stop-motion անիմացիա։

2-րդ տեղ
Աշխատարան՝ Վավերագրական ֆիլմերի ստեղծում
Թումո Կապան

Տիգրան Գալոյան, 15տ․

Թումո Կապանի ուսանող Տիգրան Գալոյանը իր ֆիլմը ստեղծել է 2024 թվականին՝ Նիկոլայ Հովհաննիսյանի «Վավերագրական ֆիլմերի ստեղծում» աշխատարանի ընթացքում։ Տիգրանն իր ֆիլմում ներկայացնում է պապիկի հիշողությունները, կյանքի ու իր գերդաստանի պատմությունը պապիկի հայացքով: Տեսախցիկը Տիգրանի համար դարձավ միջոց, հնարավորություն պապու հետ շփվելու, նրա կյանքից նոր բացահայտումներ անելու համար: Իսկ արդեն մոնտաժային փուլում Տիգրանը ֆիլմին տվել է նոր շնչառություն՝ զուգորդելով Արմո պապիկի կյանքի հանգիստ տեմպը իրեն՝ պատանի Տիգրանին հատուկ դրայվի հետ:

3-րդ տեղ
Աշխատարան՝ Բացահայտիր պատմություններ
Թումո Գյումրի, Ազատանի և Արթիկի Թումո տուփեր

Աշոտ Ջանոյան, 17տ․
Արամ Հովհաննիսյան, 16տ․
Արմեն Ունուսյան, 15տ․
Համլետ Երիցյան, 17տ․

Մարիանա Մելոյան, 18տ․
Եվա Գրիգորյան, 15տ․
Անի Մուրադյան, 21տ․
Աղունիկ Մելքոնյան, 17տ․

Թումո Գյումրիի, Ազատանի և Արթիկի ուսանողներն ու շրջանավարտները այս ֆիլմը ստեղծել են 2025 թվականին՝ Աննա Հակոբյանի «Բացահայտիր պատմություններ» աշխատարանի ընթացքում՝ ուսումնասիրելով, թե ինչպես վավերագրական կինոյի միջոցով կարելի է գտնել և ներկայացնել առօրյայի մեջ թաքնված պատմությունները։ Նրանք ընտրել են հերոս, ուսումնասիրել նրա կյանքը, մշակել տեսողական ոճ և փորձել փոխանցել պատմությունների էմոցիոնալ ու մտահոգիչ կողմերը։ Վերջնական արդյունքում նկարել են դարբնի մասին վավերագրական ֆիլմ։

ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ
Աշխատարան՝ Արցախի գյուղերը քո ֆոտոխցիկում
Թումո Ստեփանակերտ

Մարատ Մարտիրոսյան, 21տ․

Թումո Ստեփանակերտի շրջանավարտ Մարատ Մարտիրոսյանն այս նախագիծը իրականացրել է 2022 թվականին, Դիանա Բալուղյանի «Արցախի գյուղերը քո ֆոտոխցիկում» աշխատարանի ընթացքում՝ այցելելով Արցախի տարբեր գյուղեր և բացահայտելով դրանց պատմությունները։ Գյուղում լուսանկարելու ընթացքում Մարատին ուղեկցում էին լուսանկարի երեք երեխաները և շունը։ Լուսանկարում երեխաների հետ հրաժեշտի պահն է, որտեղ Մարատը ճանապարհից ետ է նայել, որ ևս մեկ անգամ հրաժեշտ տա երեխաներին և արդյունքում ստեղծել է այս լուսանկարը։

winner - Վահէ և Լյուսի 2025 հաղթողներ
2-րդ տեղ
Աշխատարան՝ Ստեփանակերտի դիմանկար
Թումո Երևան, Թումո Ստեփանակերտ

Ալիսա Հարությունյան, 19տ․

Թումո Ստեփանակերտի շրջանավարտ Ալիսա Հարությունյանն այս լուսանկարը արել է 2022 թվականին Ռոստոմ Գույումճեանի և Իննա Մխիթարյանի «Ստեփանակերտի դիմանկար» աշխատարանի ընթացքում։ Այն նկարվել է Պիտաչոկում, որտեղ Ալիսան հանդիպել էր փոքրիկ աղջկա՝ լուռ, վախեցած, բայց խիզախ հայացքով։ Սպասել է, մինչև աղջնակը նայի իրեն և հենց այդ պահին ստացվել կադրը՝ լռության ու ուժի պատմությունը։

winner 2 - Վահէ և Լյուսի 2025 հաղթողներ
3-րդ տեղ
Աշխատարան՝ Մոնոխրոմի մոգություն
Թումո Երևան

Հայկ Ղազարյան, 21տ․

Թումո Երևանի ուսանող Հայկ Ղազարյանն այս նախագիծը իրականացրել է 2024 թվականին Դավիթ Ներսիսյանի «Մոնոխրոմի մոգություն» աշխատարանի ընթացքում։ Յուրաքանչյուր զույգ պատկեր միավորում է կառուցվածքային և գաղափարական կապ՝ մարդու, բնության և տեխնիկայի փոխհարաբերությունների մասին։ Լույսի ու մթի հակադրությամբ Հայկը փորձել է բացահայտել սպասման, ընթացքի և ստեղծարար միջամտության թեմաները՝ ծանոթ միջավայրում նոր դիտանկյուն գտնելով։

ԱՐՎԵՍՏ

1-ին տեղ
Աշխատարան՝ Նկարազարդիր հայերեն այբուբենը
Թումո Երևան

Ագաթա Հովհաննիսյան, 24տ․

Թումո Երևանի շրջանավարտ Ագաթա Հովհաննիսյանը այս նախագիծը իրականացրել է 2021 թվականին, Արևիկ Դորի «Նկարազարդիր հայերեն այբուբենը» աշխատարանի ընթացքում: Նախագիծը ստեղծվել է National Institute for Oriental Languages and Civilizations կազմակերպության հետ համագործակծոությամբ, MOOC նախագծի շրջանակներում։ Ագաթան՝ ուսումնասիրելով հայերեն այբուբենի պատկերազարդման և անիմացիայի գործընթացը, պատահականության սկզբունքով ընտրել և ստեղծել է «Կ», «Թ» և «Ծ» տառերի ինֆոգրաֆիկ անիմացիաները, որտեղ ամեն տառը դառնում է այդ տառը կրող առարկա կամ կենդանի։

2-րդ տեղ
Աշխատարան՝ Նկարազարդիր պոեզիան
Թումո Երևան

Լուսինե Մելքոնյան, 20տ․

Թումո Երևանի շրջանավարտ Լուսինե Մելքոնյանն այս նախագիծը իրականացրել է 2021 թվականին Արփինե Ալեքսանյանի «Նկարազարդիր պոեզիան» աշխատարանի ընթացքում՝ ուսումնասիրելով դասական և ժամանակակից հայկական պոեզիան, ընտրել է տարբեր ստեղծագործություններ և նկարազարդել դրանք բազմազան գեղարվեստական ոճերով։ Ստեղծագործությանը անվանումը «Գարնանամուտ» է, իսկ կերպարը` Վահան Տերյանը:

Դիսքլեյմեր. Թումոն չի խրախուսում ծխելը:

3-րդ տեղ
Աշխատարան՝ Կիրառական նախշազարդեր ու դրոշմանիշեր
Թումո Երևան

Ելենա Աշոտյան, 24տ․
Տիգրան Խաչատրյան, 20տ․
Սանդրո Հակոբյան, 22տ․
Սամվել Վարդերեսյան, 22տ․
Նշան Ջավադյան, 22տ․
Նարեկ Սիմոնյան, 22տ․
Մերի Մկրտչյան, 25տ․

Լուիզա Մկրտչյան, 22տ․
Լիլիթ Պապյան, 20տ․
Հրաչ Համբարձումյան, 22տ․
Հակոբ Հովհաննիսյան, 20տ․
Էրիկ Թերզիյան, 21տ․
Էմիլ Տեր-Ավետիքյանց, 25տ․
Արսեն Օհանյան, 21տ․

Թումո Երևանի ուսանողներն այս նախագիծը իրականացրել են 2019 թվականին «Կիրառական նախշազարդեր ու դրոշմանիշեր» աշխատարանի ընթացքում՝ ուսումնասիրելով հայկական արվեստն ու ճարտարապետությունը։ Աշխատելով փոքր ձևաչափով՝ նրանք ստեղծել են նախշազարդեր, որոնք ձևավորվել են թանգարանային տպավորությունների և սեփական ուսումնասիրությունների հիման վրա։

Վահէ և Լյուսի Ֆատտալ

Վահէ և Լյուսի մրցանակը նվիրված է Վահէ Ֆատտալի և նրա կնոջ` Լյուսիի հիշատակին: Իր կյանքի վերջին տարիներին Վահէն հիմնեց այս մրցանակը` ի հիշատակ իր կնոջ: Այժմ մենք այն նվիրում ենք նրանց հիշատակին և թումոցիների անունից շնորհակալություն ենք հայտնում այս կարևոր աջակցության համար:

Նկարիչ և գրաֆիկական դիզայներ Վահէ Ֆատտալը ուսումնասիրել է գեղանկարչություն Փարիզի գեղարվեստի ազգային դպրոցում: Լոս Անջելեսի մի շարք մեծ կազմակերպություններում որպես արտ-տնօրեն աշխատելուց հետո, հիմնել է դիզայնի և գովազդի սեփական գրասենյակը:

Գրասենյակի գործընկերների շարքը ներառում է այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են ABC հեռուստաընկերությունը (ABC-ի բացառիկ գովազդային գործընկերն է եղել 18 տարի), Հոլիվուդյան կինոարտադրության «մեծ հնգյակը» (Paramount Studios, Columbia Pictures/Sony Pictures Studio, 20th Century Fox, Universal Studios, Warner Bros Studio), Nissan-ը, UCLA Extension-ը և այլք:

Գրասենյակն իրականացնում է կորպորատիվ ինքնության և հաղորդակցության, գովազդային և մարքեթինգային արշավների, ֆիլմերի և հեռուստատեսական արշավների, շարժական գրաֆիկայի և բրենդավորման բոլոր ծառայությունները:

Միևնույն ժամանակ Վահէն ստեղծագործականորեն ներգրավված էր Հայաստանի գործընթացների և նախագծերի առաջխաղացման ծրագրերում. նախագծել է Արցախի խորհրդանիշն ու պաստառները (1988), արցախյան դրոշի դիզայնը (1988), «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի վիզուալ տարբերանշանի դիզայնը (2004)։ Ֆատտալը հանդիսացել է Հայաստան համահայկական հիմնադրամի գլխավոր համահիմնադիրներից մեկը և «make it happen» արշավի դիզայնի հեղինակն է (2004), եղել է Armenian International Magazine-ի արտ-տնօրեն (1990-1992):

Լյուսին եղել է Կալիֆոռնիայի համալսարանի շրջանավարտ, ունեցել է փիլիսոփայության և ֆրանսիական գրականության մագիստրոսական աստիճան: Այնուհետև Փարիզի Սորբոնի համալսարանում ավարտել է ֆրանսերենի և քաղաքակրթական գիտությունների դասընթացներ:

Վահէն և Լյուսին հանդիպել, ամուսնացել և ապրել են Փարիզում:

Հետագայում նրանք տեղափոխվել են Լոս Անջելես, որտեղ Լյուսին մի քանի տարի ֆրանսերեն դասավանդելուց հետո հիմնել է իր տուրիստական գործակալությունը Բևերլի Հիլզում, որը տրամադրում էր միջազգային VIP ուղևորություններ և բնակության ծառայություններ արվեստի (ցուցասրահներին, արտիստներին, աճուրդի տներին, արվեստի խորհրդատուներին), ժամանցի ոլորտի (կինոարտադրողների, դերասանների, ռեժիսորների, պրոդյուսերների) ներկայացուցիչների, ինչպես նաև կորպորատիվ կազմակերպությունների:

Վահէն ու Լյուսին կիսում էին նվիրվածությունն ու սերը Հայաստանի, կրթության, արվեստի և աշխարհի բացահայտման հանդեպ: