#TUMOspotlight. Գևորգն ու Սամվելը՝ ուսանողից մինչև մարզիչ

#TUMOspotlight. Գևորգն ու Սամվելը՝ ուսանողից մինչև մարզիչ

Երբ 2015-ի հուլիսին Թումո Գյումրիի գրանցումը մեկնարկեց , Գևորգ Քիշմիշյանն ու Սամվել Նազարյանը միանգամից եկան հայտագրվելու ու առաջին 1000 գրանցվողներից էին: Այս երկու տարիների ընթացքում նրանք կենտրոնում տարբեր դասընթացներ են անցել, սովորել ու թումոցուց դարձել են մարզիչ, ինչը, նրանց խոսքերով, նոր ռիթմ ու պատասխանատվություն է հաղորդել նրանց ուսումնական զարգացմանը:

«Թումոյում սովորելը վարժանքներից սկսեցի ու դրանք անելն ինձ անընդհատ գրավում էր, մոտս լավ էր ստացվում: Մարզիչի աշխատանքի մասին կարդալիս` հասկացա, որ ուզում եմ դիմել: Բացի գիտելիքների հետ մեկտեղ էրեխեքի հետ շփումն ու իրենց վստահությունը, նույնիսկ իրենց առօրյայից խոսելն, ինձ համար կարևոր է Թումոյում»,- ասում է Գևորգը:

Թեև մասնագիտությամբ Գևորգը տնտեսագետ է, նա Թումոյում իր համար բացահայտեց ծրագրավորումն ու տարվեց թվային աշխարհով: Իր գործընկեր Սամվելը պատմում է, որ վերջին ամիսների ընթացքում Գևորգի հետ ծրագրավորման մասին խոսակցությունները իրեն էլ ներգրավեցին այդ ոլորտ. «Գևորգի օգնությամբ ծրագրավորում եմ սովորում: Նա աշխատասեր է, մանավանդ, երբ խոսքը ծրագրավորման մասին է»:

Իսկ Սամվելի մասին Գևորգը նշում է, որ վերջին 8 ամիսների ընթացքում նրանից անհնար է չսովորել իր ճշգրտությունը: Դե, աշխատանքի բաշխմամբ բնականաբար զգաղվում է հենց Սամվելը, և սա հեշտացնում է նրանց պարապմունքները: Սամվելի համար Թումոյում ամենակարևորը միջավայրն է, որում պատանիները բացահայտում են իրենց հետաքրքրությունները, գուցե կողմնորոշվում են իրենց ապագա մասնագիտության հարցում, ու, ըստ նրա, հաճելի է լինել այդ միջավայրն ապահովողներից մեկը: «Թումոյում մարզիչ լինելով` ձերք բերեցի կազմակերպչական հմտություններ. մեր հարթակում սովորում է մոտ 50 ուսանող ու նրանց կազմակերպվածությանը նպաստեղը ձեռքբերում է ինձ համար»:

ՄԻ-ԵՐԿՈՒ ՓԱՍՏ

Սամվելը երկար զբոսանքների սիրահար է: Մի անգամ նա Գյումրիից ոտքով 7.5 ժամ քայլելուց հետո հասել էր Լոռվա մարզի Սուրբ Հովհաննես եկեղեցի` հաղթահարելով շուրջ 30 կմ:

Գևորգը Հարի Փոթերի մասին ֆիլմաշարի սիրահար է, ու տարվա ընթացքում 2 օր պարտադիր տրամադրում է բոլո՜ր ֆիլմերի վերանայմանը: