#Spotlight. Թումո Ստեփանակերտի անբաժան տեխնոաստղերը

#Spotlight. Թումո Ստեփանակերտի անբաժան տեխնոաստղերը

Երեք տարեկանից առ այսօր նրանց բաժանող միակ բանը ապագա մասնագիտությունն է, բայց դա չի խանգարում նրանց նույն հետաքրքրություններն ունենալ։ Ասկերանի շրջանի Խնապատ գյուղից թումոցիներ 16-ամյա Սարմեն Գասպարյանն ու Յուրի Բեգլարյանը Թումո Ստեփանակերտ են սկսել հաճախել կենտրոնի բացման առաջին իսկ օրվանից, երբ «Թումոբուսը» դեռ Խնապատ չէր էլ հասել։

«Թումոյի մասին գիտեի ու անհամբեր սպասում էի, թե մենք էլ երբ Թումո կունենանք։ Ստեփանակերտի կենտրոնի բացման մասին լուրը լսելուց հետո Սարմենի հետ եկանք գրանցվելու», պատմում է Յուրին։

Որտեղ Յուրին, այնտեղ էլ Սարմենը, և` հակառակը։ Նրանք անբաժան են և Թումոյում։ Աշխատարանների և դասընթացների ընտրության հարցում էլ երբեք տարձայնություններ չեն ունենում, ամեն ինչ ինքնաբերաբար է ստացվում։

«Մինչև Թումո գալը 3D մոդելավորման մասին էի լսել։ Գուգլեցի, տեսա, որ միկրոճարտարապետության հետ կապ ունի, իսկ ես ճարտարապետություն շատ եմ սիրում։ Հենց դա էր, որ ի սկզբանե ինձ բերեց Թումո», ասում է Սարմենը։

Ապագա ճարտարապետն ու մենեջերը այս երկու տարում հասցրել են կայք մշակել, ծրագարավորում սովորել, նույնիսկ խաղ ու ռոբոտ պատրաստել, բայց որոշել են չսահմանափակվել այսքանով ու հիմա էլ նաև մասնակցել դիզայնի հետ կապված դասընթացների։

ՄԻ ՓԱՍՏ

Սարմենի և Յուրիի զուգահեռները կարծես վերջ չունեն։ Նրանք երկուսն էլ կարատեի սիրահարներ են ու նույն՝ կապույտ գոտին ունեն, որը պատրաստվում են վերածել սևի, երբ հանձնեն դպրոցի ավարտական քննությունները։

Like
Like Love Haha Wow Sad Angry