untitled 2 - #TUMO10 Newsletter
fb cover 1 - #TUMO10 Newsletter

Պահը, որին բոլորս սպասում էինք: Թումոն դարձավ 10 տարեկան: Նախորդ 10 տարիներին մեզ միացել է ավելի քան 60 հազար ուսանող, ամբողջ աշխարհով բացվել է 12 Թումո կենտրոն և տուփ, թումոցիները մասնակցել են 15.862 դասընթացի և ավելի քան 700 աշխատարանի՝ միջազգային մասնագետների հետ: Մենք կապ ենք հաստատել 2011-ից Թումոյին միացած մի շարք հավես երիտասարդների հետ, ովքեր հպարտորեն իրենց կոչում են #ԹումոՍերունդ:

 #ԾՐԱԳՐԱՎՈՐԵԼ ՋԵՐՄՈՑՆԵՐԸ

Հաճախ չեն հանդիպում ծրագրավորումը գյուղատնտեսությամբ փոխարինած երիտասարդներ: Րաֆֆին նորարարական լուծումներ է գտել ջերմոցային մարտահրավերների համար:

#ՇԱՐԺՎԻՐ ՈՒ ՀԱՅՏՆՎԻՐ FORBES-ՈՒՄ

nare 10 - #TUMO10 Newsletter

Մի ամբողջ տարի տանը աշխատելուց հետո Նարե Գևորգյանի ստեղծած ֆիթնեսի հավելված եկել է մեզ օգնելու: Ապրանքների դիզայնի նկատմամբ կիրքը նրան օգնեց հիմնել իր նորաստեղծ ընկերությունը և, նույնիսկ, հայտնվել Forbes-ի տեխնոլոգիական կանանց ցուցակում ՝ մեր գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի կողքին:

#ԱՐՎԵՍՏԱՆՈՑՈՒՄ ՈՒ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Լույսեր, տեսախցիկ, Արմինե: Աշխարհը իրեն ճանաչում է որպես մոդել, բայց նա իր մեջ ունի ստեղծագործականության անվերջ օրինակներ: Շրջելով իր տատիկի ու պապիկի արվեստանոցում կլսեք, թե ինչպես է շատերին որպես մոդել հայտնի Արմինեն Թումոյում դարձել բազմակողմանի ստեղծագործող:

#ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՀԱՂԹՈՒՄ Է

10 տարի առաջ այս թումոցիները չէին կարող պատկերացնել, որ մի օր միասին աշխատելու են EPAM-ում: Անթիվ-անհամար վարժանքներից ու դասընթացներից մինչև TEDx Երևանի ու Երկրի օրվա կազմակերպում. այս եռյակի մասնագիտական ուղին սկսվել է դեռ 2011-ից՝ Թումոյում:

Ժպիտների ու պայծառ ուղեղների հետ կրթության 10 տարի: Մենք հպարտ ենք մեր ուսանողներով ու համայնքով: Բայց սա միայն սկիզբն է… Ուշադիր եղեք, սեպտեմբերին Թումոյում նորությունների հրավառություն է լինելու: