06.1 19 - TUMO Newsletter 06.1
06.1 20 - TUMO Newsletter 06.1

Նորից եկավ այն պահը, որ հետ նայենք վերջին ամսվա մեր արածներին։ «Մենք» ասելով նկատի ունենք Թումոյի տարբեր կենտրոնների ուսանողներին, իսկ «արածներ»-ով` տարբեր դասընթացների ընթացքում նրանց ստեղծած նախագծերը։ Ահա մեր ընտրած մի քանի ուսանողական աշխատանք:

 #ՍԱՐԿԱԶՄԸ ԹՈՂԵՆՔ AI-ԻՆ

Երբեմն դժվար է հասկանալ` զրուցակիցդ սարկազմով է խոսում, թե ոչ: Հատուկ նման իրավիճակների համար թումոցիները Microsoft֊ի AI մասնագետ Շահազ Մոգալի հետ աշխատարանում, օգտագործելով մեքենայական ուսուցում, ստեղծել են սարկազմը բացահայտող ծրագիր։ Beeline Armenia֊ի հետ համագործակցությամբ իրականացվող այս աշխատարանում ուսանողները կիրառել են NLP (բնական լեզվի մշակում)` տեքստերի նույնիսկ ամենանուրբ ենթատեքստերը հայտնաբերելու համար։

#ՔԱՆԴԱԿԵԼՈՎ ՆԿԱՐԵԼ

gev 1 1160x650 - TUMO Newsletter 06.1

Նկարազարդող և ուսուցիչ Վիկտոր Մելամեդի աշխատարանում Թումոյի ուսանողները սովորեցին քննադատաբար վերաբերվել սեփական աշխատանքին, դուրս գալ բոլոր կարծրատիպերից ու զարգացնել իրենց նկարչական մտածողությունը։ Թումոցիները ընտրել են բոլորիս հայտնի կերպարների, ուսումնասիրել նրանց առանձնահատկությունները ու ստեղծել քանդակներ, որից հետո լուսանկարել են դրանք DIY ստուդիայում և քանդակները վերածել նկարազարդումների: Տեսե՛ք աշխատարանի արդյունքներն այստեղ:

#ԿԻՆՈ ԳՅՈՒՄՐԻԻՑ

Թումոցի Մելանյա Վարդանյանի նկարահանած այս սարսափ ֆիլմում կա ամեն ինչ` Գյումրիի ամենահին վարսավիրանոցը, թութակներ ու մի քանի կտրված ականջ:

#ԹՈՒՄՈՅԻՑԱՅՆԿՈՂՄ 42 ԵՐԵՎԱՆ

Գիտեի՞ք, որ Թումո Երևանի շենքում գործում է դպրոց, որտեղ սովորում են ապագայի լավագույն ծրագրավորողները: Կպատկերացնեի՞ք` այն աշխարհահռչակ ցանցի մաս է, որն ունի կենտրոններ Տոկիոյում, Սիլիկոնային հովտում, Փարիզում և այլ տեխնոլոգիապես զարգացած քաղաքներում: Նշեցի՞նք, որ այն անվճար է: Արդեն նայեցի՞ք www.42yerevan.am-ը: