19 19 1024x205 - TUMO Newsletter 05.2
20 20 1 1024x317 - TUMO Newsletter 05.2

Մայիսի 22-ին Իտալիայի Վենետիկ քաղաքում բացվեց Ճարտարապետության 17-րդ միջազգային ցուցահանդեսը` La Biennale di Venezia-ն: 112 աշխարհահռչակ ճարտարապետական ստուդիաների և արվեստագետների, ինչպես նաև 61 ազգային տաղավարների շարքում Թումոն ևս ներկայացրեց իր ինստալյացիան:

 #1893-ԻՑ Ի՞ՆՉ Է ՎԵՆԵՏԻԿԻ ԲԻԵՆԱԼԵՆ

1893 թվականի ապրիլի 19-ին Վենետիկի քաղաքային խորհուրդը արվեստի ցուցահանդես հիմնելու որոշում ընդունեց` Ումբերտո I-ի և Մարգարիտա Ջիովանիի արծաթե հարսանիքը նշելու համար: Այդ ժամանակվանից սկսած Վենետիկի բիենալեն դարձել է արվեստի և ճարտարապետության վերաբերյալ աշխարհի առաջատար ցուցահանդեսներից մեկը: Այս տարի ճարտարապետական բիենալեի թեման համակեցությունն է, իսկ Թումոն հրավիրվել է ցուցադրելու իր «Սովորել միասին սովորել» թեմայով ինստալյացիան: Այն ներկայացնում է կրթության դերը, և թե ինչպես է երիտասարդությունը սովորելու միասին ապրել և սովորել ապագայի դպրոցներում:

#ԹԵՄԱՏԻԿ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

img 5663 1024x683 - TUMO Newsletter 05.2
img 5680 1024x683 - TUMO Newsletter 05.2
img 5586 1024x683 - TUMO Newsletter 05.2

Թումոյի ինստալյացիան բացվեց մայիսի 20-ին և կցուցադրվի բիենալեի Արսենալե սրահում մինչև նոյեմբեր: Այն բաղկացած է համակարգչային «կենսալարերից», որոնք փոխանցում են Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Լիբանանի Թումո կենտրոններում սովորող պատանիների ձայները: Իրենց անհատական պատմությունների միջոցով ուսանողները փոխանցում են այն գաղափարները, որ միավորում են նրանց բոլորին. ընտրության ազատություն, անհատականացում, թիմային աշխատանք և իրական փորձառություններ: Ցուցահանդեսի այցելուները երկխոսության մեջ են մտնում թումոցիների հետ ու իմանում նրանց կյանքի, երազանքների ու ձգտումների մասին: Ուսումնասիրելով ինստալյացիայում տեղակայված մակետները` հյուրերը նաև ծանոթանում են աշխարհի տարբեր կետերում գտնվող և կառուցվող Թումո շենքերին, որոնց հեղինակներ են հանրահայտ ճարտարապետներ, ինչպես Վինի Մաասը և Բեռնար Խուրին:

#ԿԱՐԴԱԼՈՒ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՆ

img 1096 1 1024x683 - TUMO Newsletter 05.2
img 5909 1024x683 - TUMO Newsletter 05.2
img 5924 1024x683 - TUMO Newsletter 05.2

Վենետիկի Ջիարդինի այգի-ցուցասրահում կա գրադարան, որն իր մեջ ներառում է ամբողջ բիենալեն: Իրար հետ ապրելու (և սովորելու) մասին զանազան ինստալյացիաների գաղափարները միավորված են այդ գրադարանում: Դրանց թվում է նաև մի գիրք, որը սկզբից բացատրում է այն, թե ինչպես է Թումոն հայտնաբերում կրթության ապագան: Գիտենք, որ հետաքրքրվեցիք, բայց գուցե ոչ այնքան, որ այն կարդալու համար հասնեք Վենետիկ: Այնպես որ խոստանում ենք շուտով այն հասանելի դարձնել առցանց:

#ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒԼԻՍՈՒՄ

Պատկերացրինք, ձևավորեցինք ու տարանք Վենետիկ: Իսկ հիմա եկեք տեսնենք, թե ինչպես հավաքեցինք Թումոյի ինստալյացիան Արսենալում: