Տուփեր, շենքեր ու ծրագրեր. ի՞նչն է միավորում այս բոլորը [տա-դա-դա-դա՜մ]: Իհարկե Թումոն:
#ԹՈՒՄՈՏՈՒՓ ԵՎ ՏՈՒՓԻՑ ԴՈՒՐՍ
Ինքնուսուցումը` Տուփում, իսկ դասընթացները` հանգույց կենտրոնում. Գավառի ու Բերդի Թումո տուփերի մեր առաջին ուսանողներն արդեն ավարտել են կողմնորոշիչ փուլն ու մեկնում են Թումո Դիլիջան` մասնակցելու իրենց առաջին դասընթացներին: Մեկ ամիս և ութ ուղևորություն դեպի Դիլիջան` հագեցած 3D մոդելավորման, ստեղծագրության ու նկարչության գիտելիքներով: Ամբողջական ֆոտոպատմությունը` Թումո բլոգում:
#ԲԻԵՆԱԼԵ ՎԵՆԵՏԻԿՈՒՄ
Թումոն մասնակցելու է մի քանի շաբաթից մեկնարկող 17-րդ միջազգային ճարտարապետական ցուցահանդեսին՝ Վենետիկի ճարտարապետական բիենալեին։ Անհամբեր սպասում ենք ճարտարապետական աշխարհի կարևորագույն այս միջոցառման բացմանը «լողացող քաղաքում»։ Իսկ թե ինչ ենք ներկայացնելու «Ինչպե՞ս ենք մենք ապրելու միասին» խորագիրը կրող ցուցահանդեսին կարդացեք բիենալեի կայքում։
#ԹՈՒՄՈՍԵՐՈՒՆԴՆ ՈՒ KRISP-Ի ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Արհեստական բանականության միջոցով ձայները չեզոքացնող Krisp հավելվածը դարձավ անփոխարինելի համաճարակի օրերին։ Միլիոնավոր ներբեռնումներ և դոլարներ ներգրաված հայկական ստարտափը համար մեկ ձայն չեզոքացնող հավելվածն է աշխարհում։ Այս հաջողությունը, իհարկե, թիմային աշխատանքի արդյունք է։ Ծանոթացե՛ք Krisp-ի թումոցիներ Անիի, Դավիթի, Սուրենի հետ և կարդացեք ընկերությունում նրանց դերի մասին. այն է` [չեզեքացնել․բոլոր․ձայները]:
#ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ԿԱՄ ԹՈՒՄՈ ԳՅՈՒՄՐԻ
Երևի լսել եք Թումո Գյումրիի շենքի մասին, որը բացվեց նախորդ տարի։ 19-րդ դարի այս պատմական շենքը եղել է Գյումրիի առաջին թատրոնը, այստեղ է կայացել նաև «Անուշի» պրեմիերան։ Իսկ տեսե՞լ եք ճարտարապետ Բերնար Խուրիի նախագծով վերակառուցված շենքը․․․դիտեք այս տեսանյութն ու Թումո վետերան ճարտարապետ Անաիս Սանսոնեթիի հետ շրջեք դրա ամեն մի անկյունով։
Նվիրաբերեք և օգնեք մեզ հասանելի դարձնել լավագույն կրթությունը Հայաստանի և Արցախի բոլոր պատանիների համար: