Սովորելու ամենաարդյունավետ տարբերակը պրակտիկ աշխատանքն է․ Հայաստանի Թումո կենտրոնների ուսանողների ստեղծած աշխատանքների ծավալն արդեն գերազանցում է 60 տերաբայթը: Կցանկանայի՞ք իմանալ դրանց մասին։ Դե, եկեք սկսենք Թումո պորտֆոլիոյի առաջին 93,62 ՄԲ-ից։
#ՌԱՄԵՆ ԱՊՈՒՐԻ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐ ՄԻԼԵՆԱՆ
Այս ախորժալի տեսք ունեցող (համի մասին ոչինչ չենք կարող ասել) ռամենի անիմացիան թումոցի Միլենա Թուրաջյանը ստեղծել է 3-րդ մակարդակի դասընթացի ընթացքում։
#ԽԱՂԵՐԻՍՏԵՂԾՈՒՄ LIQUIDIZER
Նանեն ու Դավիթը նախորդ տարի կարանտինի օրերին ստեղծեցին իրենց սեփական խաղն ու հաղթեցին Թումոյի Վահէ և Լյուսի մրցույթում։ Այս խաղն ունի ամենատարբեր բարդյությունների 30 աշխարհ։ Թումոցիների մոբայլ խաղի դեմո տարբերակն արդեն պատրաստ է, իսկ ամբողջական տարբերակը հասանելի կդառնա շուտով։
#VRԱՇԽԱՏԱՐԱՆ ՍԿԱՆԱՎՈՐԵԼՈՎ ԱՐՑԱԽԸ
Լուսանկարիչ Ջեյ Պերեզի աշխատարանում թումոցիները ուսումնասիրել ու սովորել են սկանավորման բոլոր տեխնիկաները և օգտագործել դրանք Արցախի պատմամշակութային վայրերի 3D սկանները ստանալու համար։ Pix4D Mapper ծրագրի միջոցով նրանք սկանները վերածել են 3D մոդելների, որից հետո միայն վերափոխել 4D-ի։ Կարելի է ասել, որ Դադիվանքի ու Գանձասարի պես մշակութային վայրերը մեկ click հեռավորության վրա են։ ??
#ԹՈՒՄՈԼԱԲԵՐ ՏԵԽՆՈ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Վստահ ենք՝ լսել եք Թումո լաբորատորիաների մասին։ Այն մեր ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կրթական ծրագիրն է, որը հիմնադրվել է Եվրոպական միության աջակցությամբ։ Թումո լաբերի և Ագրարային համալսարանի նախագծի մասնակիցները, օգտագործելով IoT սարքը և սենսորից ստացվող տվյալները, վերջերս ստեղծել են բույսերի ջրման ավտամատացված համակարգ։ Այս համակարգի միջոցով հնարավոր է հեռվից հայտնաբերել հողի խոնավության մակարդակը և անհրաժեշտության դեպքում ավտոմատ ջրել այն: