414ae1f4 3dc8 77d9 9c06 b8494af8766f - TUMO Armenia newsletter
414ae1f4 3dc8 77d9 9c06 b8494af8766f - TUMO Armenia newsletter

Սիրելի՛ ընկեր,

Շնորհակալ ենք Թումո Հայաստան նախաձեռնության մասը լինելու համար:

Ավելի քան մեկ տարի է, ինչ մենք գործարկել ենք ծրագիրը, և ձեր աջակցության շնորհիվ է, որ հասել ենք նման արդյունքների: Միասին մենք անցել ենք այն մեծ ճանապարհի կեսը, որը մեզ տանում է դեպի երկրի բոլոր պատանիներին լավագույն կրթությամբ ապահովելու նպատակը:

654ed9ce a5b3 f824 b15d 2257a47d014d - TUMO Armenia newsletter

Գործարկումից ի վեր Թումո Հայաստան նախաձեռնության շրջանակում

  • Բացվել է 14 Թումո տուփ Հայաստանի և Արցախի 7 շրջաններում
  • Արցախում բացված երեք տուփերի ուսանողների համար ապահովվել է տեղափոխումը դեպի Թումո Ստեփանակերտ
  • Հաստատվել են Վանաձորի, Արտաշատի, Մասիսի և Եղեգնաձորի կենտրոնների տեղակայման վայրերը
  • Ընթանում են մեր ամենահարավային և ամենահյուսիսային կենտրոնների` Թումո Կապանի և Թումո Կողբի կառուցման աշխատանքները
  • Ավարտին է հասցվել Էջմիածնի կենտրոնի ճարտարապետական նախագիծը

Մենք ձգտում ենք հասնել Հայաստանում և Արցախում ապրող յուրաքանչյուր պատանու 16 կենտրոններից և 110 տուփերից կազմված կրթական ցանցի միջոցով

Դիտեք Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի տեսաուղերձը.

Ոգեշնչվելով ձեր շարունակական վստահությունից և աջակցությունից` մենք նպապակդրված ենք հավաքել մնացյալ 14 միլիոն դոլարը, որը կկրկնապատկվի մեր գործընկերների կողմից: Հուսով ենք` կրկին կայցելեք մեր կայք և կմտածեք ևս մեկ նվիրատվություն կատարելու մասին: Կարող եք կատարել թե՛ միանվագ, թե՛ շարունակական նվիրատվություններ:

Շուտով կվերադառնանք Թումո Հայաստան նախաձեռնության մասին թարմ ու հետաքրքիր նորություններով։

Շնորհակալ ենք, որ օգնում եք մեզ ընդլայնել գալիք սերնդի հնարավորությունները։

Թումո