Թումոցին մնում է թումոցի. նոր հարթակ Թումո շրջանավարտների համար

Անկախ նրանից, թե որտեղ եք հիմա, միշտ կարող եք կապի մեջ մնալ Թումո համայնքի հետ և շարունակել մասնակցել թումոյական կյանքին:

Թումոյի՝ 16 և ավելի տարեկան բոլոր նախկին ուսանողների համար ստեղծված tumo.alumnifire.com հարթակում գրանցվելով՝ առաջինը կտեղեկանաք ոչ միայն թումոյական նորությունների, այլ նաև կարիերայի զարգացման, նեթվորքինգի և այլ բացառիկ հնարավորությունների մասին:

november posts - Թումոցին մնում է թումոցի. նոր հարթակ Թումո շրջանավարտների համար

Հարթակի հիմնական բաժիններն են՝

Feed և խմբեր

Սա յուրատեսակ վիրտուալ հանգույց է, որի միջոցով մշտապես կլինեք թումոյական անցուդարձի մի մասը: Այստեղ կարող եք տեղեկանալ վերջին նորություններին, կարդալ հոդվածներ և պատմություններ, թումոցիների հետ համագործակցել մասնագիտական նախագծերի շուրջ և շատ ավելին:

Միջոցառումներ

Այստեղ կգտնեք հատուկ միջոցառումներ, աշխատարաններ և հավաքույթներ և առաջինը կիմանաք կրթական, կարիերայի զարգացման և տարբեր ոլորտների փորձագետների հետ նեթվորքինգի հնարավորությունների մասին:

Աշխատանքի հնարավորություններ և գործատուներ

Եթե աշխատանք եք փնտրում կամ հետաքրքրվում եք աշխատաշուկայի նորություններով, այս հատվածը ձեզ համար է: Այստեղ կգտնեք աշխատանքի հայտարարություններ, կարիերայի զարգացման հնարավորություններ և թափուր աշխատատեղեր ունեցող գործատուների տվյալներ:

Ինչպես գրանցվել

Խնդրում ենք գրանցվել ձեր անձնական էլ. փոստի հասցեով: Եթե արդեն տրամադրել եք ձեր անձնական հասցեն Թումոյին, ապա ձեր գրանցումը կհաստատվի ավտոմատ կերպով:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Եթե չեք տրամադրել Ձեր էլ. հասցեն, ապա Քայլ 5-ի դաշտում լրացրե՛ք Ձեր ամբողջական անունը, ծննդյան օրը և հայրանունը:

1 - Թումոցին մնում է թումոցի. նոր հարթակ Թումո շրջանավարտների համար

Դիտե՛ք այս հոլովակը գրանցման ամբողջական գործընթացի մասին:

Կարող եք նաև տեսնել, թե ինչ տեսք կունենա ձեր էջը և ինչպես օգտագործել այն

Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել Թումոյի շրջանավարտների հետ կապի թիմի հետ՝ alumni@tumo.org հասցեով:

Անհամբեր սպասում ենք ձեզ նոր հարթակում: