Թումո շրջանավարտ Էլինայի ժառանգությունը որպես անապատային պատկեր

647bf046 a0c7 4ae5 9072 52eb570ca672 - Թումո շրջանավարտ Էլինայի ժառանգությունը որպես անապատային պատկեր

Էլինան ֆիլմի դեբյուտի ժամանակ

Հայաստանի ամերիկյան համալսարանում կինոդիտման ընթացքում Արին անունով երիտասարդ մի կին երևաց էկրանին։ Նրա միջոցով Թումո շրջանավարտ Էլինա Երկանյանը հանդիսատեսին պատմեց ժառանգված հիշողության, չբարձրաձայնված տրավմայի և պատմության ծանրության մասին, որ երբեք չի թեթևանում։

Էլինայի դեբյուտային «Դեռ այն անապատներում» ֆիլմը պատմում է Արինի մասին, ով գնում է Հայոց ցեղասպանության միջով անցած իր նախնիների հետքերով՝ ականատես դառնալով նոր տեղահանությունների, ներառյալ՝ 2023 թվականի արցախյան բռնի արտագաղթը։ Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես է անցյալն ապրում ներկայի մեջ, հատկապես հայ երիտասարդների համար, ովքեր փորձում են իրենց տեղը գտնել կյանքում։

image00001 - Թումո շրջանավարտ Էլինայի ժառանգությունը որպես անապատային պատկեր
image00005 - Թումո շրջանավարտ Էլինայի ժառանգությունը որպես անապատային պատկեր

Կիսավավերագրական ֆիլմը միավորում է հայ ստեղծագործողների նոր սերնդին, որը հավաքական հիշողությունը վերածում է հավաքական ստեղծագործության։ Իսկ Էլինայի համար սա նաև վերամիավորում է.

«Ինձ համար հատուկ նշանակություն ուներ այն, որ ֆիլմի վրա աշխատել եմ Թումո շրջանավարտների հետ։ Շատ հավես, ստեղծարար սիմբիոզ էր՝ հիմնված միմյանց հետ մեծանալու և սովորելու վրա»։

img 7273 - Թումո շրջանավարտ Էլինայի ժառանգությունը որպես անապատային պատկեր

Թիմը ֆիլմի դեբյուտի ժամանակ

Էլինան գրել է ֆիլմը և հետո դարձել դրա ռեժիսորը՝ օգտագործելով Թումոյի ստեղծագրության ոլորտում ձեռք բերած հմտությունները, որոնք նա ձևավորել է գրելով իր առաջին սցենարը։ Նա վարել է նախնական ֆիլմի խմբագրման և գծային արտադրության գործընթացը՝ հետևելով թիմի աշխատանքին և վերջնաժամկետներին։

tumo sevan box opening - Թումո շրջանավարտ Էլինայի ժառանգությունը որպես անապատային պատկեր

Թումո Սևան տուփի բացումը

Թումոցիների համագործակցությունը տարածվել է տարբեր ոլորտների վրա։ Դիզայներ և մոդել Բերտա Եղիազարյանը մարմնավորում է գլխավոր կերպարին ու միաժամանակ ֆիլմի պաստառի ու ձեռագիր դիզայնի ստեղծողն է։ Անիմատոր և նկարազարդող Դավիթ Պետրոսյանը կոնցեպտուալ տեսարաններն է կյանքի կոչել։ Երաժիշտներ Կարինե Ավետիսյանն ու Լևոն Երկանյանը, որոնք երկուսն էլ Վահէ և Լյուսի մրցույթի մրցանակակիրներ են, ստեղծել են ֆիլմի երաժշտությունը։ Կարինեն նաև աշխատել է ձայնային դիզայնի վրա Թումո աշխատարանի վարող Շահեն Խանդկարյանի հետ։ Միասին նրանք կառուցել են վիզուալ և էմոցիոնալ մի աշխարհ, որը խորապես հայկական է և շատ արդիական։

«Նաև օգտագործել ենք հայ ժամանակակից երաժիշտների՝ Տիգրան Համասյանի, Հայկ Կարոյի, Արտյոմ Մանուկյանի և Հողի ստեղծագործությունները։ Նրանք անձամբ մեզ թույլտվություն փոխանցեցին, ինչն այս ամենը ավելի նշանակալի դարձրեց»։

4647df2e 0f9d 4770 a77e f46c554522b1 - Թումո շրջանավարտ Էլինայի ժառանգությունը որպես անապատային պատկեր

Ֆիլմի նկարահանման ընթացքում

Էլինան սկսեց աշխատել «Դեռ այն անապատներում» ֆիլմի վրա՝ որպես Հայաստանի ամերիկյան համալսարանի ավարտական նախագծի մաս։ Գաղափարը ծագել էր դեռ մանկուց նրան հուզող հարցից՝ ի՞նչ ենք իրականում ժառանգում մեր նախնիներից՝ բացի անունից ու պատմությունից և ինչպե՞ս է Հայոց ցեղասպանությունը շարունակում ձևավորել մեր ինքնությունը։ Արինի միջոցով Էլինան այս վերացական զգացմունքները վերածեց պատկերների՝ տալով դրանց դեմք ու մարմին։ Նա ցույց տվեց, թե ինչպես է ընտանիքի անցյալը ներթափանցում երիտասարդ կնոջ կյանք ու ձևավորում աշխարհի հետ նրա կապը։

collage 01 - Թումո շրջանավարտ Էլինայի ժառանգությունը որպես անապատային պատկեր

Ֆիլմի նկարահանման ընթացքում

Մինչ ֆիլմարտադրությունը կդառնար Էլինայի հիմնական ուղին, նա լիովին խորասուզված էր Թումոյի կրթական համակարգում՝ փորձարկելով տարբեր ոլորտներ, որոնք ակամայից նպաստում էին նրա ֆիլմային տեսլականին։

Թումոյի ոլորտները թույլ են տալիս թափառել՝ ցատկելով արվեստից տեխնոլոգիա կամ սթորիթելինգ՝ մեկ ոլորտի վրա կանգնելու փոխարեն։

700th anniversary of dantes death lab with shamiram khachatryan - Թումո շրջանավարտ Էլինայի ժառանգությունը որպես անապատային պատկեր

Դանթեի մահվան 700-ամյակին նվիրված Շամիրամ Խաչատրյանի աշխատարանից

Անապատը ֆիլմում ոչ թե պատկեր է, այլ ջերմաստիճան։ Արինը շարժվում է ներկայիս փողոցներով, բնակարաններով, թերթերով և աղոտ հիշողություններով, որտեղ նույն չոր օդն է տիրում։ Հայոց ցեղասպանությունը և արցախյան տեղահանությունը նրա կյանքում տեքստուրաների ձևով են հայտնվում, ոչ թե պատմության դասերի։ Այսպես՝ ֆիլմի քաղաքականությունն սկզբում արտահայտվում է տրամադրության, հետո՝ բառերի տեսքով.

«Մեզնից շատերը դեռ ինչ-որ իմաստով այդ անապատներում են։ Բայց մեզ առաջ է տանում համագործակցությունը, փոխօգնությունը և ստեղծելու կամքը, նույնիսկ ամենադժվար պահերին»։

collage - Թումո շրջանավարտ Էլինայի ժառանգությունը որպես անապատային պատկեր

Ֆիլմի նկարահանման ընթացքում

Ամերիկյան համալսարանում իր դեբյուտային ցուցադրությունից հետո «Դեռ այն անապատներումը» ճանապարհորդել է աշխարհի տարբեր երկրներում՝ բրազիլական Mostra de Cinema das Missõesas և ամերիկյան NanoCon միջազգային կինոփառատոններում։ Իսկ դեկտեմբերին այն կներկայանա երևանյան «ԿԻՆ» փառատոնին, իսկ հետո հատուկ ցուցադրություն կունենա Թումոյում՝ ոգեշնչելով ներկա ու ապագա ստեղծագործողներին։

Բոլոր նրանց համար, ովքեր չեն կարողացել ֆիլմը դիտել Ամերիկյան համալսարանում, այն հասանելի է նաև առցանց՝