rectangle 4 1 - Test new

NEW
KIND OF
EDUCATION
IS HERE!

img 8610 1024x683 - Test new

Թումոն անվճար կրթական ծրագիր է, որում պատանիներն իրենք են ընտրում իրենց կրթական ուղին: Մեր կրթական ծրագիրը բաղկացած է ինքնուսուցման, դասընթացների և աշխատարանների փուլերից` արվեստի ու տեխնոլոգիաների 14 ոլորտներում:

Հայաստանում ու Արցախում այժմ գործում է չորս Թումո կենտրոն` Երևանում, Դիլիջանում, Գյումրիում, Ստեփանակերտում և երկու Թումո տուփ՝ Բերդ ու Գավառ քաղաքներում։

Թումոյի կրթական ծրագիրը երկրի բոլոր պատանիներին հասանելի դարձնելու համար մենք նախաձեռնել ենք Թումո Հայաստան նախագիծը: Այն հնարավորություն կտա ՀՀ-ում և Արցախում բնակվող բոլոր պատանիներիներին, անկախ իրենց բնակության վայրից ու սոցիալական կարգավիճակից, ստանալ լավագույն կրթությունը թվային ոլորտներում:

Թումո կենտրոններն ունեն բոլոր հարմարությունները կրթական ծրագրի կազմակերպման համար` ինքնուսուցում, դասընթացներ, ինչպես նաև աշխատարաններ միջազգային մասնագետների հետ:

Թումո տուփը տեխնիկապես հագեցած մինի-Թումո է, որը հնարավորություն է տալիս հեռավոր համայնքներում բնակվող պատանիներին մասնակցել Թումոյի ծրագրին՝ առանց իրենց բնակավայրերից տեղափոխվելու:

Թումո տուփերն ու Թումո կենտրոններն ապահովված են տրանսպորտային կապով, որի արդյունքում Տուփերի ուսանողներն ինքնուսուցման փուլն իրենց քաղաքի տուփում անցնելուց հետո մեկնում են գործնական դասընթացների մոտակա Թումո կենտրոններ:

Մեր նպատակն է կառուցել 16 հանգույցներից ու 110 տուփերից մի կրթական ցանց, որի միջոցով Թումոյի կրթական ծրագիրը  հասանելի կդառնա Հայաստանի ու Արցախի բոլոր երիտասարդներին:

box map 2021 low 02 - Test new

Եկեք միավորվենք և մեր պատանիների համար ստեղծենք ամուր կրթական հիմք` օգնելով նրանց դառնալ համաշխարհային շուկայում մրցունակ մասնագետներ: