Ստեղծագրություն

Ի սկզբանե բա՛նն էր: Եվ իրոք. խաղերը, ֆիլմերը, կոմիքսները, երաժշտությունը և նույնիսկ գրաֆիկական դիզայնը միտք կամ հաղորդագրություն փոխանցելու համար հաճախ հիմնվում են գրավոր խոսքի վրա: Անկախ ձևաչափից, հիմքը նույնն է` խոսքերի միջոցով ինքնադրսևորվելու արվեստը:

Յուրաքանչյուր ուսանող այս դասընթացից հեռանում է` հասկանալով, թե ինչպես կարելի է կյանք տալ բառերին` ստեղծելով կերպարներ, նոր գրական աշխարհներ ու լեզուներ, ու հաղորդելով տրամադրություն: Այս դասընթացի երեք մակարդակներում նրանք սովորում են գրել ոչ միայն պատմություններ, այլ նաև սցենարներ, բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ:

writing 1 - Ստեղծագրություն

Մակարդակ I

Դասընթացի առաջին փուլում ուսանողները սովորում են պատմողական տեխնիկաներ, օրինակ՝ ինչպես նկարագրել գործողություններ, դեպքեր, միջավայր ու մթնոլորտ, ստեղծել կոնֆլիկտ։ Այս ամենի ստեղծագործական համադրությամբ` նրանք գրում են կարճ պատմվածքներ: Հենց առաջին մակարդակում պատանիները յուրացնում են դիտակետի գաղափարը` դարձնելով պատմությունն ավելի բազմաշերտ ու հետաքրքիր:

ԱՌԱՋԻՆ ՆԱՎԱՐԿՈՒԹՅՈՒՆ

―Իսկ ի՞նչ կլինի, եթե ես ճամփորդեմ։ Միգուցե հետաքրքիր լինի,―ասում էր Հենրին իր ընկերոջը՝ ՈՒիլլիամին։
―Ոչ մի վատ բան, ընկերս։ Դա ուղղակի հրաշալի միտք է,―ուրախ պատասխանեց ՈՒիլիամը։―Մենք կարող ենք կազմակերպել այդ ամենը և միասին մեկնել երկարատև նավարկության։ Կլինենք աշխարհի տարբեր ծայրերում, կծանոթանանք տարբեր մարդկանց հետ։
―Իսկ ո՞նց ես պատրաստվում կազմակերպել։ Ախր մենք փող չունենք։ ―Լսիր, թե քեզ ինչ կասեմ, ընկերս։ Պապս մեծ ժառանգություն է թողնելու։ Նա արդեն շատ ծեր է։ Մեկ շաբաթ էլ չի դիմանա։
―Այսինքն ամբողջ ժառանգությունդ պետք է ծախսենք այդ նավարկության վրա՞,―զարմացավ Հենրին։
ՈՒիլիամը ծիծաղեց․

 

Մակարդակ II

Այս մակարդակում ուսանողները աշխատում են տարբեր գրական ձևաչափերով՝ սցենարներ, պիեսներ, սովորում են ստեղծել հետաքրքիր երկխոսություններ, աշխատում են պատմության և կարճամետրաժ ֆիլմի սցենարի շուրջ: Ուսանողները նաև կենտրոնանում են ֆիլմերի դիտման ու դրանց սցենարները մեկնաբանելու վրա, ստեղծում են ռեալիստական կամ ֆանտաստիկ կերպարներ ու զարգացնում գրական տարբեր ժանրերում աշխատելու տեխնիկաներ:

ԿԱՏՎԻ ԲԱԽՏԸ

Շը՛խկ, անդուր ձայնով փակվեց դուռը: Հիմա ես ազատ եմ: Օ՜, շնորհակալ եմ մեծն Բաստ: Վերջապես անդուր պառավ Պոլլին գնաց խանութ: Վերջերս լրիվ է ուղեղը թռցրել: Հա, մոռացա ներկայանալ. ես Ածուխն եմ, աշխարհի հարյուրավոր սև կատուներից մեկը: Անունս ինձ տվել է Պոլլիի ոչ բարով վարձակալը` Կարո կոչեցյալը ( իրականում ձրիակեր ապուշի մեկն է): Երկու տարուց ավելի վարձով ապրում է Պոլլիի տան սենյակներից մեկում: Բակի թաղային հեղինակություններից է: Մինչ մեզ մոտ գալը բավականին ապահովված կյանքով է ապրել, բայց մի “պայծառ” ամառային օր գնում է խաղատուն…

ՏԱՐԲԵՐՎՈՂ

– Չէ՛:
– Դժվար բան չկա Կարեն, փորձի՜ր,-գոռում էին տղաները կանչելով Կարենին ֆուտբոլ խաղալու:
– Չեք հասկանում պարզապես չեմ սիրում ֆուտբոլը ու ընդհանրապես… ինչպե՞ս կարելի է սիրել այն, ինքն իրենով տարօրինակ է` 20 հոգի վազում են մի գնդակի հետևից, իսկ 2-ն անմիաստ ցատկում են բռնելու այն… նույնիսկ ծիծաղելի է: – Հավես է Կարեն,- ասաց ընկերներից մեկը:
– Տաղտկալի է… ու՜ֆ, հոգնեցի ես գնացի տուն:

Մակարդակ III

Այստեղ ուսանողները ընտրում են ժանր՝ դրամա, երգիծանք, դետեկտիվ կամ սարսափ, այնուհետև գրում են պատմվածքներ՝ խախտելով ֆաբուլային ժամանակագրությունը և կառուցելով սյուժե: Ծանոթանալով ժամանակակից ժանրերին՝ ուսանողները ձեռք են բերում նաև փորձարարական գրական տեխնիկաներ ու հնարքներ՝ տեքստը ավելի գրավիչ դարձնելու համար: Աշխատելով տարբեր ժանրերում` ուսանողները փորձում են գրական որևէ ժանրում ամփոփել իրենց ստեղծագործական միտքը, որը հնարավորություն է տալիս ավելի հնարամիտ լուծումներ գտնել սյուժետային գծի զարգացման համար:

ՎԻՏՐՈՒՎԻԱՆԱԿԱՆ ՄԱՐԴԻԿ

Արվեստի պատմության դասերին լսարանում լսվում էր միայն դասախոսի ցածր ձայնն ու տեղ-տեղ թղթին քսվող գրչի խզզոցը։ Լսարանի պատերին ամբողջությամբ փակցված էին բոլոր ժամանակների ամենահռչակավոր նկարիչների հայտնի կտավների կրկնօրինակները, որոնց կերպարները ևս ձուլվել էին լսարանի լռությանը։ Նանեն, զուգահեռ լսելով դասախոսին, նայում էր Ռեմբրանտի «Դանայան», որի վրա ընկած արևի շողքերը նույնպես թվում էին կտավի երանգ։ Հանկարծ հնչեց ուսանողներից մեկի ընդհատող ձայնը.

 

Writing icon - Ստեղծագրություն