Կայքերի մշակում

HTML-ից և CSS-ից մինչև PHP և MySQL և, վերջապես, CMS. ուսանողները ձեռք են բերում ոլորտային հիմնարար հմտություններ, բայց հիմնական նպատակը ուսանողներին հրահանգներին հետևել սովորեցնելը չէ, այլ ներկայացնել խնդիրների լուծման գործիքները, որպեսզի նրանք կարողանան հասնել անկախ մտածողության և չսահմանափակվել բրաուզերի պատուհանով:

web dev 1 - Կայքերի մշակում

Մակարդակ I

Այս մակարդակում ուսանողները սկսում են ուսումնասիրել կայքերի կառուցման գործիքներն ու լեզուները: Ամեն ինչ սկսվում է HTML-ից, որն, իհարկե, ոչ թե ծրագրավորման, այլ կայքերի ստեղծման լեզու է: HTML-ով, այսպես ասած, կառուցվում է կայքի կմախքը, որը հետո ձևավորվում ու ներկայանալի է տեսքի է բերվում CSS լեզվով: Մակարդակի ավարտին ուսանողը ստանում է 5-6 էջից բաղկացած ստատիկ կայք, որը ենթադրում է չփոփոխվող բովանդակություն:

Մակարդակ II

Դասընթացի այս փուլում ուսանողներն անցնում են դինամիկ կայքերի ստեղծմանը: Այստեղ նրանց արդեն հարկավոր է աշխատել PHP և MySQL ծրագրավորման լեզուներով: Դրանց միջոցով պատանիները ստեղծում են կայք (կամ էլ բարելավում են առաջին մակարդակում ստեղծած կայքը), որի բովանդակությունը հնարավոր է թարմացնել իրենց ստեղծած ադմինիստրացիոն վահանակի միջոցով:

Մակարդակ III

Յուրացնելով դինամիկ կայքերը` պատանիներն ուսումնասիրում են WordPress բաց աղբյուրով ծրագիրը, որը հիմված է PHP և MySQL լեզուների վրա: Դրանց լիարժեք տիրապետող պատանիները ազատ կարողանում են ծրագրավորել ու ձևավորել WordPress-ի կայքերի կաղապարները: Դասընթացի ընթացում ուսանողները ստանում են անհրաժեշտ ամբողջ գիտելիքը արդեն հետագայում ինքնուրույն զարգանալու ու հմտանալու համար:

Web Design icon - Կայքերի մշակում
Like
Like Love Haha Wow Sad Angry
164841