Երբևէ մոբայլ հավելված տանը ստեղծե՞լ ես. ահա քեզ նման հնարավորություն: Սեդա Հայրապետյանի մինի-դասընթացում կսովորես ստեղծել մոբայլ հավելվածներ React Native-ի,React.js-ի, Firebase-ի և ECMAScript 6+ -ի օգնությամբ:
Մինի-դասընթացը կազմված է 8 դասերից, որոնք տեղի կունենան առցանց ապրիլի 11-ից մայիսի 6-ը, շաբաթական 2 անգամ՝
- Խումբ 1՝ շաբաթ 11:00 – 13:00 և չորեքշաբթի 17:00 – 19:00
- Խումբ 2՝ շաբաթ 13:30 – 15:30 և հինգշաբթի 17:00 – 19:00
Նախապայման՝ Կայքերի մշակում I ու Ծրագրավորում II:
Մինի-դասընթացին մասնակցելու համար քեզ անհրաժեշտ կլինի համակարգիչ ու ինտերնետ կապ։