Ծրագրավորում

Այստեղ ուսանողները սովորում են, թե ինչպես վերահսկել փոփոխականները, ստեղծել և գործարկել ֆունկցիաները և այն ամենն, ինչ անհրաժեշտ է կոդերի աշխարհի համար:

programming - Ծրագրավորում

Մակարդակ I

Այս մակարդակի հիմքում վերլուծական մտածողության զարգացումն է, որն ամենակարևոր գործիքն է հետագա մակարդակների հաղթահարման և, ընդհանրապես, ծրագրավորելու համար։ Այս մակարդակում թումոցիները ծանոթանում են JavaScript լեզվին ու սովորում դրա օգտագործման հիմնական գործիքները։ Այն հիմք է հետագա, ավելի բարդ լեզուների, օրինակ՝ C++-ի, Java-ի, SQL-ի ուսումնասիրության համար։ 

Մակարդակ II

Երկրորդ մակարդակում ուսանողները անցնում են գործնական աշխատանքի՝ ծանոթանալով օբյեկտ-կոմնորոշված ծրագրավորման հիմունքներին։ Ուսանողները ծանոթանում են HTML canvas-ին, գրադարանների գաղափարին, սովորում են օգտագործել դոկումենտացիա և p5 գրադարանի հիմնական ֆունկցիաները։ Կիրառելով բոլոր հմտություններն ու օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորումը՝ այս մակարդակի ավարտին նրանք ստեղծում են The Game Of Life ծրագիրը, որը Թումոյում ստեղծված, արհեստական բանականությամբ աշխատող խաղ է։ Իսկ, թե ինչ օբյեկտներ ու կերպարներ են առկա այդ խաղում, կախված է միայն ուսանողի երևակայությունից։

Մակարդակ III

Այս դասընթացում ուսանողները զարգացնում են իրենց ծրագրավորման հմտությունները: Ուսանողները ծանոթանում են ժառանգման գաղափարին օբյեկտի վրա հիմնված ծրագրավորման մեջ և օգտագործում այն իրենց աշխատանքում: Սովորելով աշխատել սերվերի հետ՝ ուսանողները նաև ծանոթանում են node.js-ի և տարբեր մոդուլների հետ աշխատանքին, օրինակ՝ express և socket.io: Նրանք նաև սովորում են աշխատել GitHub-ի և տերմինալի հետ՝ սերվերներում մշակած ծրագրեր տեսնելու և աշխատելու համար։ Մակարդակի ավարտին ուսանողը հարուստ գիտելիքներ է ձեռք բերում ծրագրավորման մեջ և արդեն կարող է լրջորեն մտածել սեփական կարիերայի մասին:

Programming icon - Ծրագրավորում