Մեր օրերում լուսանկարների նկարահանման, մշակման ու տպագրման համար մարդիկ ամբողջական լուսանկարչական արհեստանոց ունեն իրենց գրպաններում: Ուրեմն ինչպե՞ս տարբերել լուսանկարչին սմարթֆոնի միջին վիճակագրական, Instagram-ի էջ ունեցող օգտատերից:

photo 1 - Կադրում Թումոյի լուսանկարչության ոլորտն է

Երբ սա հարցնում ես Թումոյի լուսանկարչության դասընթացավարներին, նրանք միանգամից բուռն են արձագանքում: Մարիամ Լորեցյանը նշում է, «Միայն ոգևորությամբ գործին մոտենալու դեպքում է, որ լուսանկարիչը կարող է ունենալ համարձակություն` օբյեկտին մոտենալու, համբերություն` ճիշտ պահին սպասելու և ուշադրություն` դետալների կողմ ուղղորդելու համար: Սրանք կատարյալ կադրի տարրերն են»: Ի վերջո, եթե լուսանկարը հուզական բովանդակություն չի հաղորդում, ապա իրականում դա լուսանկար չէ: Մնացած դասընթացավարներն էլ են համաձայնում: Վարո Ռաֆայելյանը ասում է. «Երեք մակարդակների արդյունքում ուսանողները սովորում են մտածել մինչև լուսանկարելը, ոչ թե դրանից հետո»: Մինչդեռ ուսանողները կյուրացնեն լուսանկարչության տեխնիկական հատվածը, ինչպես յուրաքանչյուր արվեստում, լուսանկարչության դեպքում ևս վերջնական արդյունքը մեծապես կախված է ոչ թե գործիքից, այլ հեղինակից։

IMG 7386 1 - Կադրում Թումոյի լուսանկարչության ոլորտն է

Մակարդակ I

Աշխատանքը սկսում ենք հիմնական հմտությունների յուրացումից: Էքսպոզիցիայի նախնական գիտելիքերը սովորելը ուսանողները սկսում են լույսի ու տեսախցիկի աշխատանքից: ISO, պահաժամ և դիաֆրագմայի բացվածք. սրանք այն հիմնական գաղափարներն են, որ ուսանողները պիտի ոչ թե հիշեն, այլ հասկանան: Հակառակ դեպքում պատանիները կմոռանան դրանք մինչև դասընթացի երկրորդ մակարդակը: Պատանիները, ձեռքն առնելով DSLR ֆոտոխցիկներն ու ուղևորվելով բաց և փակ տարածքների նկարահանումների, զուգահեռ ուսումնասիրում են լուսանկարչության պատմության կարևոր անուններն ու ամենաազդեցիկ աշխատանքները: Նրանք սովորում են տարբերել ու խմբավորել իրենց լուսանկարները` օգտագործելով Adobe Bridge ծրագիրը, իսկ ընտրվածները մշակում են Adobe Photoshop-ով: Բայց, հիշի՛ր, եթե դու գիտես, թե ինչպես կառուցել էքսպոզիցիան նկարահանման վայրից, ապա կխնայես ժամանակ հետագա մշակման փուլում:

Elen Azatyan DSC 0013 1 - Կադրում Թումոյի լուսանկարչության ոլորտն է
Դավիթյան DSC 0044 - Կադրում Թումոյի լուսանկարչության ոլորտն է
Շխիկյան DSC 0003 1 - Կադրում Թումոյի լուսանկարչության ոլորտն է

Մակարդակ II

Զինված տեսախցիկի կարգավորումների ու էքսպոզիցիայի գիտելիքներով` ուսանողները երկրորդ մակարդակում ուշադրությունը կենտրոնացնում են կոմպոզիցիայի վրա: Նպատակը իրերի, հերոսների, ու բաց տարածքների տեղավորելն է շրջանակի մեջ այնպես, որ այն ունենա հուզական հաղորդագրություն ու իր մտածված ազդեցությունը թողնի դիտողի վրա: Ուսանողներն ուսումնասիրում են լուսանկարչության տարբեր ժանրեր ու կարող են ազատ ընտրել ու զարգացնել իրենց սեփական ուղղությունն ու ոճը: Այս փուլում նրանց առաջադրանքը առօրյա կյանքին ու աշխարհին նոր անկյունից նայելն է: Այս առաջադրանքի հաղթահարման համար ուսանողները պետք է դուրս գան իրենց «comfort zone»-ից: Համարձակություն ու անմիջականություն զարգացնելու համար էլ ուսանողներին առաջադրված է լուսանկարել անծանոթների: Սա նրանց փողոցային լուսանկարչության հմտությունների յուրացման հանձնարարությունն է: Նոր մարդկանց հանդիպելն ու ճանաչելը ոչ միայն զարգացնում է ուսանողի ինքնավստահությունը, այլև օգտակար հմտություն լուսանկարչություն մեջ և կյանքում:

Hovhannes SImonyan 3 - Կադրում Թումոյի լուսանկարչության ոլորտն է
Susanna Ghalachyan - Կադրում Թումոյի լուսանկարչության ոլորտն է
Mariana Harutyunyan 2 - Կադրում Թումոյի լուսանկարչության ոլորտն է

Մակարդակ III

Այս մակարդակին հասնելիս ուսանողներն արդեն լիարժեք յուրացրել են էքսպոզիցիայի, կոմպոզիցիայի գաղափարներն ու ազատ հաղորդակցվում են անծանոթների հետ: Լուսանկարչական հմտություններն ամփոփելու համար երրորդ մակարդակում ուսանողները սովորում են զարգացնել տեսողական պատմություն պատմելու հմտությունը: Լուսանկարչության դասընթացավար Հրանտ Սահակյանը պատմում է, որ սա ուսանողների հետ աշխատանքի իր ամենասիրելի փուլն է. «Շատ բաներ կան, որ ես` որպես լուսանկարիչ, ենթագիտակցորեն գիտեմ, բայց երբեք չեմ ձևակերպել: Բայց, երբ ուսանողը հարց է տալիս, ես սկսում եմ իմացածս բառերի վերածել, ու ինձ համար էլ շատ բան տեղն է ընկնում»: Դասընթացի մասնակիցների ու դասընթացավարների հետ ուսանողներն ընտրում են իրենց թեմատիկան ու սկսում ստեղծագործական աշխատանքը: Չորս շաբաթներից յուրաքանչյուրին ուսանողները իրենց թեմայի ուսումնասիրությունները լուսանկարների տեսքով ներկայացնում են ու սկսում են աշխատել, մշակել ու խմբագրել դրանք, մինչև կգտնեն լավագույն ու ազդեցիկ կադրերն ու կպատրաստեն վերջնական ցուցադրությանը:

Marina Khachatryan - Կադրում Թումոյի լուսանկարչության ոլորտն է
Liana Mirzoyan - Կադրում Թումոյի լուսանկարչության ոլորտն է
Diana Balughyan - Կադրում Թումոյի լուսանկարչության ոլորտն է

Այն ուսանողները, ովքեր հաջողությամբ հաղթահարում են դասընթացի բոլոր մակարդակները դառնում են ավելին, քան պարզապես լավ լուսանկարողը: Նրանք սովորում են պատմություն պատմելու արվեստը: Մարիամը նշում է, որ, վերջին հաշվով, լուսանկարն այն գաղափարն է, որ ներդնում ես դրա մեջ, «Ունես մեկ շրջանակ, որի մեջ պետք է ամփոփես ինչ-որ հույզի կամ գործողության գագաթնակետ: Սա անհնար է ստանալ, քանի դեռ չես գտել քո ու քո նկարահանման օբյեկտի միջև կապը»: Ինչպես Թումոյի բոլոր դասընթացներում, այստեղ ևս, ոչ թե ֆոտոխցիկն է լուսանկարում, այլ հենց դու:

Photo icon - Կադրում Թումոյի լուսանկարչության ոլորտն է
Like
Like Love Haha Wow Sad Angry
2