Նոր մեդիայի տիրույթը գրավելով

Նոր մեդիան օգտագործում է հաղորդակցման ժամանակակից մոտեցումները և հասցնում է դրանք հասցնում է առավելագույնին` լսարանի հետ կապի թվային գործիքներով:

Ունենալով թվային գործիքները որպես հաղորդակցության միջոց օգտագործելու հմտություններ՝ ուսանողները նավարկում են նոր մեդիայի հարթակներով` առավելագույնի հասցնելով իրենց գաղափարների տարածման հնարավորություններն ու աշխարհագրությունը:

newmedia 1 - Նոր մեդիա

Մակարդակ I

Այս մակարդակը ուսանողներին լիովին ընկղմում է նոր մեդիայի աշխարհ: Նրանք աշխատում են տարբեր ձևաչափերով բովանդակության հետ և սովորում են համատեղել դրանք մի թեմայի շուրջ: Ուսանողները ծանոթանում են զանազան տեքստեր գրելու նրբություններին հասկանում են, թե ինչ է հեղինակային իրաավունքը, սկսում են աշխատել տարբեր առցանց գործիքներով, ինչը հնարավորություն է տալիս ստեղծել հագեցած և դինամիկ մեդիա կոնտենտ։

Մակարդակ II

Այս փուլում ուսանողներն ընկղմվում են սոցիալական ցանցերում։ Պատատնիները շարունակում են զարգացնել տեքստ գրելու և վիզուալ բովանդակություն ստեղծելու հմտությունները` հարմարեցնելով տարբեր սոցիալական մեդիաների և հարթակների: 

Մակարդակ III

Արդեն ունենալով հիմնային գիտելիքներ՝ ուսանողները աշխատում են խմբերով և զարգացնում են իրենց հմտությունները մենեջմենթի, հաղորդակցման, պլանավորման և էթիկայի ոլորտներում։ Նրանց ուշադրությունը կենտրոնանում է տեքստային, աուդիո և փոդքաստների, ինչպես նաև վիդեո բովանդակության ստեղծման վրա: Նրանք նաև ուսումնասիրում են սոցիալական ցանցերում այս պրոդուկտների առաջխաղացման ու տարբեր հարթակների համար բովանդակության հարմարեցման համար անհրաժեշտ գործիքները: Իսկ ավելի կարճ՝ ուսանողներն անցնում են մեդիա արտադրանքի ստեղծման ու առաջխաղացման բոլոր փուլերով։

New Media icon - Նոր մեդիա