Ուսումնասիրել երաժշտությունը, բացահայտել դրա ժանրերը, տարբեր դասական և էլեկտրոնային գործիքներ նվագել, երգեր գրել ու ազատ ստեղծագործել. ահա թե ինչ է կատարվում երաժշտության դասընթացի երեք մակարդակներում: Ուսանողները սովորում են երաժշտություն ստեղծելու հիմունքները` օգտագործելով ոլորտի ամենակարևոր գործիքներից մեկը` Logic Pro ծրագիրը:
Մակարդակ I
Այս փուլում ուսանողները ստանում են ընդհանուր պատկերացում երաժշտական ժանրերի, գործիքների, երգերի ստեղծման սկզբունքների` երաժշտական շերտերի և այլ հասկացությունների մասին։ Պատանիները հմտանում են նոր գործիքով՝ Logic pro X ծրագրով, սովորում են մեղեդիներ և հարվածային ռիթմեր նվագել MIDI ստեղնաշարերով, և մակարդակի վերջում ստեղծում են սեփական, մեկ րոպե տևող գործը։
Մակարդակ II
Ուսանողները զարգացնում են երաժշտություն գրելու ու ձևավորելու հմտությունները: Այս դասընթացում նրանք ստեղծում են իրենց մեղեդիները՝ ստեղծագործելով նոտաների ու գամմաների` իրենց նոր ձեռք բերված գիտելիքների օգնությամբ: Այնուհետև նրանք ստանձնում են հնչյունային ձևավորողի դերը և պատրաստում իրենց երգը թողարկման՝ ապահովելով առավելագույն մաքուր և պրոֆեսիոնալ ձայն:
Մակարդակ III
Այս մակարդակում ուսանողները հանդես են գալիս որպես կոմպոզիտոր և պրոդյուսեր: Սա նշանակում է լիովին ընկղմվել երաժշտության տեսության մեջ և աշխատել նոր ստեղծագործությունների վրա: Յուրաքանչյուր ուսանող ստեղծում է իր երգը՝ իր ընտրած ոճի մեջ, նախքան միքսելն ու «մաքրելը»: