Ի՞նչ կստացվի, եթե համատեղես գրաֆիկական դիզայնն ու անիմացիան: Հնարավոր է, որ դժվար հավատալի լինի, բայց կարող ես՝ շարժական գրաֆիկայի միջոցով: «Շարժական»-ը խորհրդանշում է շարժումը: Այն գրավում է մեր ուշադրությունը, այլ կերպ հնարավոր չէ: Իսկ «գրաֆիկան» օբյեկտի կամ գաղափարի վիզուալ ներկայացումն է: Շարժում և գրաֆիկա, շարժական գրաֆիկա…պատկերացրի՞ք: Սա հզոր գործիք է, որով հնարավոր է հաղորդագրություններ տարածել, ապրանք գովազդել կամ վաճառել, պատմություններ պատմել և նույնիսկ ծիծաղեցնել:.
Ուսանողները գործնականում կիրառում են ձեռք բերված հմտություններն ու մտնում շարժական գրաֆիկայի նկարչի աշխատանքի հոսքի մեջ, ինչը իրենց հնարավորություն է տալիս հաջողության հասնել բազմաթիվ ոլորտներում` գովազդ, խաղերի ստեղծում, գովազդ և այլն: Ուսանողները կիրառում են ոլորտում ընդունված այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են Adobe Illustrator-ն ու After Effects-ը:
Մակարդակ I
Տեղյա՞կ եք, որ կարելի է GIF-ով հավես պատմություններ պատմել: Այս մակարդակի դասընթացի ուսանողները ուսումնասիրում են Adobe After Effects-ով աշխատելու հիմունքները և ստեղծում են իրենց սեփական անիմացիոն պատմությունները: Ուսանողները մշակում են պատմության հստակ սկիզբը, միջնամասը և ավարտը` պատմատախտակը, այնուհետև սկսում են աշխատել պատրաստի պատկերների հետ` ստեղծելու զվարճալի, գունեղ, պատմություն պատմող GIF:
Մակարդակ II
Արդեն շարժական գրաֆիկայի վերաբերյալ սկզբնական գիտելիքներ ունենալով և տիրապետելով անհրաժեշտ գործիքներին՝ թումոցիներին հնարավորություն է տրվում փորձարկել իրենց ստեղծագործ ջիղը։ Ուսանողները ընտրում են ցանկացած թեմա ու ստեղծում կարճ հոլովակ դրա մասին, բայց այս անգամ նրանք արդեն զրոյից են ստողծում բոլոր պատկերներն ու շարժումը:
Մակարդակ III
Աշխատելով միայնակ կամ խմբերով՝ ուսանողներն իրենց նախընտրած թեմայով ստեղծում են ինֆոգրաֆիկ տեսանյութեր։ Առաջադրանքի իրականացումը պահանջում է ոչ միայն After Effects-ի իմացություն, այլ նաև հետազոտություն։ Ինֆոգրաֆիկայի վրա աշխատելիս` ուսանողները պետք է հավաստիանան, որ իրենց հավաքած փաստերը օգտակար են և թեման ճիշտ են ներկայացվում։ Առաջադրանքը հատկապես դժվար է, երբ այն խմբով է կատարվում, քանի որ պատանիները պետք է մեկ միասնական ոճ ստեղծեն, որին պետք է հետևեն խմբի բոլոր անդամները։
Երեք մակարդակների ավարտից հետո թումոցիներն արդեն տիրապետում են Photoshop, Illustrator և After Effects ծրագրերին։ Բացի այս, նրանք արդեն թեթև պատկերացում ունեն այն մասին, թե ինչ է իրենց սպասում շարժական գրաֆիկայի աշխարհում։ «Հերոսին զրոյից ես ստեղծում․ նախագծում ես, մշակում ես, դրան հյուսվածք ու կյանք տալիս»,- ոգևորված պատմում է Լորին։
Մենք շատ խոսեցինք շարժական գրաֆիկայի դասընթացի մասին։ Ժամանակն է հանդիպել դրա դասընթացավարների՝ Լորիի, Մարկի և Տաթևի հետ։