19-րդ դարում ստեղծված ֆենակիստոսկոպի տեխնիկան անիմացիայի հիմքերից է։ Այն ստանում են շրջանաձև սարքի վրա կադրեր նկարելով, որը, պտտվելով, անիմացիայի պատրանք է ստեղծում: Թումո շրջանավարտ և անիմացիայի դասընթացավար Գայանե Բոյաջյանի աշխատարանի ընթացքում Գյումրիի թումոցիները ֆենակիստոսկոպով ստեղծեցին իրենց սեփական անիմացիաները՝ արքայազնի վերածվող գորտ, փախչող առնետ, տիեզերագնաց և այլն: