Ամեն անգամ, երբ հնչում է գրաֆիկական դիզայն բառը, մարդիկ մտածում են սրամիտ տարբերանշանների, հանրահայտ գովազդային արշավների կամ հետաքրքիր փաթեթավորման մասին։ Ամեն դեպքում, իր հիմքում գրաֆիկական դիզայնը պատկերի և գրերի միջոցով հաղորդակցվելու պրակտիկ արվեստն է։ Այս հիմքին ծանոթանում են Թումոյի ուսանողները՝ մասնակցելով գրաֆիկական դիզայնի դասընթացին։ Թե ուր իրենց կհասցնեն հմտությունները, իսկ ավելի ճիշտ՝ իրենք ուր կհասցնեն այդ հմտությունները, միայն ուսանողներից է կախված։

design - Թումոյի գրաֆիկական դիզայնի աշխարհը

Ինչպես Թումոյի բոլոր դասընթացները, գրաֆիկական դիզայնն ունի երեք մակարդակ՝ սկսնակ, միջին և առաջադեմ։ Բոլոր այն ուսանողներին, ովքեր դեռ հաջողել են տեղյակ չլինել այս ամենից, ասենք․

442A7731 - Թումոյի գրաֆիկական դիզայնի աշխարհը

Մակարդակ I

Գրաֆիկական դիզայնի հանդեպ հետաքրքրության հիմքերն այստեղ են դրվում։ Դասընթացի առաջին մակարդակում ուսանողները սովորում են օգտագործել Adobe Illustrator ծրագիրն ու հետազոտում 2D գրաֆիկան՝ ծանոթանալով ոլորտի լեզվին ու իրականությունը 2D դարձնելու արվեստին։

Մակարդակ II

Հույները գուցե և սահամել են սիրո վեց կատեգորիաները, բայց մենք համոզված ենք, որ նրանք բաց են թողել այն սերը, որը ծնվում է կատարյալ տառատեսակ կամ մինիմալիստական լոգո տեսնելիս։ Դասընթացի երկրորդ մակարդակում ուսանողները, ովքեր արդեն զինված են դիզայնի հանդեպ սիրով ու հասկացողությամբ, ուզում են ավելին ու ավելին իմանալ։ Այստեղ նրանք սկսում են հասկանալ, թե ինչ ազդեցություն է կարող ճիշտ դիզայնը ունենալ արտադրանքի վրա, ու օգտագործում են Photoshop ծրագիրը իրենց գաղափարները ներկայացնելու համար։

Մակարդակ III

Առաջադեմ մակարդակում հավաքվում է ամբողջ պատկերը ։ Photoshop-ում ու Illustrator-ում արդեն հմտացած ուսանողները ստեղծում են դիզայն զանազան ապրանքների համար՝ սկսած պայուսակներից մինչև պիտակներ։ Պատանիները նաև սովորում են տարբեր կազմակերպտությունների կողմից օգտագործվող վիզուալ ուղենիշների մասին ու ինքնուրույն ստեղծում են իրենց երևակայական ընկերությունների բրենդավորումը։

Հիմնական դասընթացների տված գիտելիքները լրացվում են Թումոյի աշխատարաններով, որ վարում են կենտրոններ այցելող միջազգային մասնագետներ։ Օրինակ՝ այս տարի լիբանանցի գրաֆիկական դիզայներ Խաժակ Ապելյանը պատանիներին սովորեցնում էր օգտագործել Glyphs ծրագիրը՝ ստեղծելու սեփական հայկական տառատեսակները։ Դասընթացների ու աշխատարանների նպատակը ոչ թե պրոֆեսիոնալ դիզայներներ կրթելն է, այլ պատանիներին ոլորտին ծանոթացնելը, նոր հմտություններ տալն ու նոր դիտակետներ բացահայտելը։ Այս կարողությունները օգտակար են անկախ նրանից՝ ուսանողն ապագայում կդառնա որևէ ստարտափի գլխավոր գրաֆիկական դիզայներ, թե ուղղակի ունակ կլինի ամեն հարցի մոտենալ հատուկ դիտակետով։ Ի վերջո, թումոցիներն իրենք են որոշելու՝ ինչ անել իրենց ձեռքբերած գիտելիքներով։

Հիմա ժամանակն է մի փոքր խոսելու գրաֆիկական դիզայնի երեք դասընթացավարների հետ։ Ծանոթացեք Մարիամ Զաքարյանի, Ռոստոմ Կոյումջյանի և Ռազմիկ Զատիկյանի հետ։

Ամենասիրելի բաները գրաֆիկական դիզայնի մեջ։ ՄԶ։ Լուծումներ գտնելու ու պատկերների օգնությամբ ինֆորմացիայով կիսվելու ամբողջ ընթացքը։ ՌԿ։ Ամբողջը՝ սկիզբը, վերջը։ Որպես դիզայներ դու ունես մշտապես սովորելու ու ստեղծելու համար հարկավոր ազատությունն ու ճկունությունը։ ՌԶ։ Քեզ հարկավոր է գրաֆիկական դիզայնով աշխատացնել ուղեղիդ մկանները, ու ամեն օր տարբեր է։ Նաև՝ դու միշտ սովորում ես ու նոր դիտանկյուններ գտնում։

Ինչու՞ է ձեզ համար կարևոր Հայաստանի պատանիներին գրաֆիկական դիզայն սովորեցնել։ ՄԶ։ Գրաֆիկական դիզայնի հմտությունները ստեղծում են մարդկանց նոր սերունդ, ովքեր կունենան նոր լուծումներ հին խնդիրների համար։ ՌԿ։ Կարծում եմ՝ գրաֆիկական դիզայն սովորելը պատանիներին դարձնում է ավելի ակտիվ, ավելի տեղեկացված ժամանակակից ճաշակի մասին ու միևնույն ժամանակ ավելի բանիմաց նախորդ դարերից իրենց տրված մշակույթում իրենց դերի մասին։ ՌԶ։ Տեխնոլոգիաների ոլորտն այնքան արագ է զարգանում այստեղ, մեզ պետք են մասնագետներ, ովքեր կդառնան այս ոլորտի առաջատարները։

2D graphics icon - Թումոյի գրաֆիկական դիզայնի աշխարհը
Like
Like Love Haha Wow Sad Angry