Տերեզա տատիկը` Արցախի Խաչմաչ գյուղից

Տեղափոխվե՛ք Արցախի Խաչմաչ գյուղ և ծանոթացե՛ք Տերեզա տատիկի հետ` թումոցի Աննա Ղազարյանի տեսախցիկի միջով: 15-ամյա Աննան Թումո Ստեփանակերտի լուսանկարչության դասընթացի երրորդ մակարդակում է: Այս ֆոտոպատմությունը Խաչմաչ գյուղի տարեց բնակիչներից մեկի` Տերեզա տատիկի առօրյայի մասին է։ Տերեզա տատիկը մենակ է ապրում, բայց նրան հաճախ են այցելում թոռներն ու ծոռները, հարևանները, իսկ անցորդներին ինքն է հրավիրում տուն և թեյ հյուրասիրում: Ծերության հետ զարգացող առողջական խնդիրները Տերեզա տատիկին հետ չեն պահում այգին մշակելու, կենդաիների մասին հոգ տանելու, բերքահավաք անելու առօրյա իր սովորույթներից: Աննան պատմում է, որ Տերեզա տատիկը ոչնչից չի վախենում, չի հուսալքվում և համոզված է, որ շուտով խաղաղություն կլինի Արցախում։

1 1 - Տերեզա տատիկը` Արցախի Խաչմաչ գյուղից
img 9277 - Տերեզա տատիկը` Արցախի Խաչմաչ գյուղից
img 9368 - Տերեզա տատիկը` Արցախի Խաչմաչ գյուղից
img 9783 - Տերեզա տատիկը` Արցախի Խաչմաչ գյուղից
img 9827 - Տերեզա տատիկը` Արցախի Խաչմաչ գյուղից
1 6 - Տերեզա տատիկը` Արցախի Խաչմաչ գյուղից
img 0336 - Տերեզա տատիկը` Արցախի Խաչմաչ գյուղից
1 8 - Տերեզա տատիկը` Արցախի Խաչմաչ գյուղից

Ավելին՝ լուսանկարչություն բաժնից

Ավելին՝ բոլոր բաժիններից