Խաղերի ստեղծում

Վիդեոխաղ խաղալը հեշտ է, այ սեփական խաղը ստեղծելը լրիվ այլ պատմություն է: Խաղերի ստեղծման դասընթացի ամբողջ նպատակը վիդեոխաղերի նոր աշխարհ ստեղծելն է` դիզայնից ու կոդից մինչև սցենար: 3 մակարդակների ավարտին յուրաքանչյուր ուսանող կարողանում է ստեղծել իր սեփական 3D վիդեոխաղը` Unity ծրագրի օգնությամբ: Այստեղ սովորածը կարող է կիրառվել ոլորտի առաջատար յուրաքանչյուր հարթակում:

game - Խաղերի ստեղծում

 Մակարդակ I

Ամեն ինչ այստեղից է սկսվում։ Դասընթացավարները սկսում են ուսանողներին ծանոթացնել դասական խաղերի։ Չնայած, որ պատանիներից շատերն արդեն դասական խաղերին ծանոթ գեյմերներ են, այս օրինակներին ծանոթացնելը օգնում է ոգեշնչել նրանց՝ անցնելու 3 մակարդակներով և խրախուսում է ուսանողներին սկսել պատկերացնել իրենց ստեղծարար հնարավորությունները։ Ուսանողները այս փուլում սովորում են խաղային հարթակների ստեղծման հիմունքները` աշխատելով Unity-ով:

Մակարդակ II

Արդեն մշակած լինելով ամբողջական դիզայնը՝ ուսանողները Unity-ի միջոցով անցնում են կոդավորման հիմունքներին։ Այստեղ ուշադրությունը դիզայնից տեղափոխվում է ծրագրավորման վրա։ Ուսանողները ծրագրավորմամբ մի ամբողջ աշխարհ են ստեղծում, որը ներառում է դռներ և հիմնական ֆունկցիաներ, որոնք խաղացողին թույլ են տալիս սենյակից սենյակ անցնել։

Մակարդակ III

Մասնակիցները նախագծել են խաղային մակարդակներ և աշխատել կոդի հետ, այժմ ժամանակն է, որ ուսանողները ստեղծում են իրենց սեփական 2D կամ 3D խաղը: Ավելի շատ խորանալով խաղերի ստեղծման ծրագրավորման կողմի մեջ` ուսանողները կենտրոնանում են բարձր ինտերակտիվության, անիմացիայի, արհեստական բանականության, թշնամիների, մենյուների և բարձր մակարդակների դիզայնի վրա: Ուսանողներ զարգացնում են իրենց խաղերի ընդհանուր տեսքը` որոշելով դրանց ժանրը, երաժշտությունը, ձայներն ու տրամադրությունը: Արդյունքում` յուրաքանչյուր ուսանող ստեղծում է լիարժեք ֆունկցիոնալ խաղային աշխարհ:

GAME DEV icon 3 - Խաղերի ստեղծում
Like
Like Love Haha Wow Sad Angry
2381222