Մեզ դուր է գալիս մտածել, որ, երբ ուսանողը սկսում է մասնակցել Թումոյի որևէ դասընթացի, նա մուտք է գործում իր իսկ կողմից ստեղծված մի նոր աշխարհ։ Այս խոսքերը, փոխաբերական իմաստով, կիրառելի են մեր բոլոր դասընթացների համար, սակայն դրանք կարելի է նաև հասկանալ բառացիորեն, երբ խոսվում է խաղերի մշակման մեր դասընթացների մասին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս դասընթացի ամբողջ իմաստը նոր խաղային աշխարհ ստեղծելն է՝ դիզայնից մինչև ծրագրավորում և այլն։
Level I
1-ին մակարդակ․ ամեն ինչ այստեղից է սկսվում։ Դասընթացավարները սկսում են ուսանողներին ծանոթացնել «League of Legends»-ի պես դասական խաղերին։ Չնայած, որ պատանիներից շատերն արդեն դասական խաղերին ծանոթ խաղացողներ են, այս օրինակներին նրանց ծանոթացնելը օգնում է ոգեշնչել նրանց ՝ անցնելու 3 մակարդակներով և խրախուսում է, որպեսզի ուսանողները սկսեն պատկերացնել իրենց ստեղծարար հնարավորությունները։ Առաջին մակարդակում ուսանողները սկսում են սովորել Unity ծրագիրը, որը դառնում է նրանց լավագույն ընկերը խաղերի մշակման ճանապարհին։ Այստեղ է նաև, որ նրանք սկսում են յուրացնել օգտատիրոջ միջերեսի հիմունքները։ Այս դասընթացի ավարտին յուրաքանչյուր ուսանող մի ամբողջական խաղային մակարդակ է մշակում։
Level II
2-րդ մակարդակ․արդեն մշակած լինելով ամբողջական դիզայնը՝ ուսանողները Unity-ի միջոցով անցնում են կոդավորման հիմունքներին։ Այստեղ ուշադրությունը դիզայնից տեղափոխվում է ծրագրավորման վրա։ Ուսանողները ծրագրավորմամբ մի ամբողջ աշխարհ են ստեղծում, որը ներառում է դռներ և հիմնական ֆունկցիաներ, որոնք խաղացողին թույլ են տալիս սենյակից սենյակ անցնել։
Level III
3-րդ մակարդակ․ այստեղ են կատարվում բոլոր կախարդական բաները։ Կախարդական ասելով նկատի ունենք, որ այստեղ են դիզայնն ու ծրագրավորումը, վերջապես, միաձուլվում (եթե սա կախարդանք չէ, ապա չգիտենք՝ էլ ինչն է կախարդանք)։ Պատանիները երրորդ մակարդակում ոչ միայն խաղացող են ստեղծում, այլ նաև հակառակորդի արհեստական բանականություն, որպեսզի խաղացողը որևէ մարտահրավեր ունենա։
Թումոցիները, միանշանակ, հարուստ տեղեկատվություն են ստանում ամեն մակարդակում, սակայն այն հմտությունները, որ նրանք ձեռք են բերում միայն սկիզբն են։ Դասընթացավար Հովսեփ Ստեփանյանի համար խաղերի մշակումը օվկիանոսի է նման․
– Մենք նրանց սովորեցնում ենք լողալ։ Երրորդ մակարդակում նրանք արդեն գիտեն՝ ինչպես իրենց սեփական խաղը ստեղծել, սակայն, եթե ուսանողը ցանկություն ունի ավելի խորանալ օվկիանոսի կղզիներում, ես նրան խորհուրդ կտայի շարունակել ուսումը՝ մասնակցելով մեր ծրագրավորման կամ 3D մոդելավորման դասընթացներին, և ավելի խորը ծանոթանալ այդ երկու ոլորտներից մեկին։ Ըստ դասընթացավար Հայկ Հակոբյանի՝ այս ոլորտում մասնագիտանալը պատանիներին ապագայում միայն կարող է օգնել․
– Խաղերի մշակման ոլորտը շատ արագ է զարգանում, և, թեև Հայաստանը դեռ հետ է, մենք արդեն հասնում ենք մյուսներին։ Ինչպես հիմա բազմաթիվ ծրագրավորողների ենք աճեցնում, այնպես էլ, վստահ եմ, ապագայում խաղեր մշակողների մեծ պահանջարկ է լինելու, և մեր երիտասարդ սերունդը կբավարարի այդ պահանջը։
Դասընթացավար Վահագն Տարախչյանի կարծիքով խաղերի մշակման ոլորտը թումոցիներին անսահմանափակ հնարավորություններ է ընձեռում․