Թումոյի նկարչության դասընթացները հիմնված են մեկ կարևոր սկզբունքի վրա․ «Բոլոր մարդիկ յուրահատուկ են։ Յուրաքանչյուր ուսանող ունի իր ուրույն պատմությունն ու փորձառությունը, որ նրան դարձնում է այնպիսին, ինչպիսին նա կա, սակայն, երբ նրանք փորձում են կրկնօրինակել որևէ մեկին, կորցնում են իրենց յուրահատկությունը։ Դասընթացների ընթացքում մենք նրանց ծանոթացնում ենք տարբեր արվեստագետների աշխատանքներին, սակայն միշտ խրախուսում ենք, որ նրանք զարգացնեն իրենց սեփական ոճը»․- բացատրում է դասընթացավար Խորեն Մաթևոսյանը։ Այս ամենի նպատակն ուսանողների սեփական ոճի, ձեռագրի որոնումն ու դրանով ստեղծագործելն է։

drawing - Նկարելով սեփական Թումո շավիղը

Եվ ուրեմն, տեսնենք՝ ինչ է պահանջվում այս նպատակին հասնելու համար։

cover - Նկարելով սեփական Թումո շավիղը

Մակարդակ I

Թումոյում նկարչության դասընթացի առաջին մակարդակը հիմնականում ուղղված է հմտությունների զարգացմանը։ Սա նշանակում է, որ, թեև ուսանողները որոշ ժամանակ անցկացնում են ուսումնասիրելով Photoshop-ի բազմաթիվ գործիքները, որոնք հետագայում իրենց կյանքը հեշտացնելու են, բայց, այնուամենայնիվ, նրանք ամեն ինչ անում են ձեռքով, որպեսզի ոլորտում ամուր հիմք ձեռք բերեն։ Դասընթացի ավարտին ուսանողը նկարած կլինի որևէ հերոսի՝ սև ու սպիտակ, դիմացից, ետևից և կողքերից։ Այս մակարդակի մի մասը նվիրված է վիդեո-խաղերի և անիմացիաների համար հերոսներ նկարելու միջև տարբերությունը հասկանալուն։

level1 - Նկարելով սեփական Թումո շավիղը

Մակարդակ II

Երկրորդ մակարդակը նոր գույներ է բերում թումոցիների կյանք՝ ուղիղ և փոխաբերական իմաստներով։ Այստեղ ուսանողները սկսում են հասկանալ, որ կանաչը միայն պարզ կանաչը չէ, և որ իրենք պարտավոր են իմանալ, օրինակ, դեղին կանաչի, լայմի կանաչի, լայմի և մարգագետնային կանաչի միջև տարբերությունը։ Երկրորդ մակարդակում պատանիները կշարունակեն օգտվել Photoshop-ից և կգունավորեն առաջին մակարդակում իրենց ստեղծած հերոսներին։

level2 - Նկարելով սեփական Թումո շավիղը

Մակարդակ III

Թումոյի նկարչության դասընթացի երրորդ մակարդակում մեկտեղվում են արդեն ձեռքբերված հմտությունները։ Այս չորս շաբաթների ընթացքում պատանիները ուսումնասիրում են կադրի շրջանակներում նկարները և կոմպոզիցիաները։ Այս ամենի շնորհիվ ստեղծում են վերջնական պատկերապատումը։

level3drawing - Նկարելով սեփական Թումո շավիղը

Սա ավելին է, քան պարզապես նկարչություն․ սա պատմություն պատմելու միջոց է։ «Նկարչությունը լեզու է, որը բոլորը հասկանում են։ Նույնիսկ, եթե լավ չեք խոսում, կարող եք հաղորդակցվել պատկերների միջոցով»․- ասում է դասընթացավար Քաժալ Մալաքզադեն։ Նկարելն ու պատկերապատումներ ստեղծելը բոլորին է ձգում դեռ վաղ հասակից, սակայն լավ պատկերապատող դառնալու ճանապարհին անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու համար պետք է ավելին, քան մանկական հետաքրքրությունը։ «Ուսանողները գալիս են այստեղ՝ մտածելով, որ սա թեթև դասընթաց է, և իրենք կկարողանան օրն անցկացնել թիթեռներ և պարզ պատկերներ նկարելով, սակայն չեն գիտակցում, թե ինչ ահռելի աշխատանք է անհրաժեշտ կատարել որևէ բան ստեղծելու համար։ Բարեբախտաբար, այս գործընթացն այնքան հետաքրքիր է, որ նրանք դա չեն նկատում»․- ասում է Խորենը։

«Նկարչությունն ինձ համար միշտ եղել է հաղորդակցվելու լավագույն միջոցը։ Այն իսկապես իմն է»․- բացատրում է դասընթացավար Միքայել Մարտիրոսյանը։ Այժմ ժամանակն է, որ պատանիները ևս նկարչությունն իրենցը դարձնեն՝ սեփական, ուրույն կերպով՝ օգտագործելով հասանելի ամբողջ գունապնակը։

Drawing icon - Նկարելով սեփական Թումո շավիղը
Like
Like Love Haha Wow Sad Angry