

Ուշադիր զննիր տանդ ամեն անկյունը՝ դարակները, պահարանները, նկուղը: Միգուցե դու դեռ չգիտես, բայց դու ունես ամեն ինչ տանը իսկական ֆոտոստուդիա ստեղծելու համար: Ինչպե՞ս: Մինի-դասընթացը հենց դրա մասին է: Վարո Ռաֆայելյանի հետ դու կսովորես ինչպես զրոյից կառուցել գործող ֆոտոստուդիա և կանես քո առաջին 10 լուսանկարները քո իսկ ֆոտոստուդիայում:
Մինի-դասընթացը կազմված է 4 դասերից, որոնք տեղի կունենան առցանց, ապրիլի 22-ից մայիսի 16-ը, շաբաթը մեկ անգամ.
- Խումբ 1՝ չորեքշաբթի 17:00 — 19:00
- Խումբ 2՝ շաբաթ 11:00 — 13:00
Նախապայման չկա:
Մինի-դասընթացին մասնակցելու համար քեզ անհրաժեշտ կլինի սմարթֆոն ու ինտերնետ կապ։