Եկեք տեսնենք, թե ինչ է թաքնված ձևաթղթերի (templates) հետևում: Աշխատելով Սուրեն Մադոյանի հետ՝ Bootstrap-ի միջոցով կծանոթանաք տարբեր ծրագրավորման լեզուների ձևանմուշների ստեղծմանը, իսկ հետո կպատրաստեք ձեր անհատական կայքի կամ բջջային հավելվածի ինտերֆեյսը:
Մինի-դասընթացը կազմված է 8 դասերից, որոնք տեղի կունենան առցանց, ապրիլի 22֊ից մայիսի 16֊ը, շաբաթական երկու անգամ՝
- Խումբ 1՝ չորեքշաբթի 17:00 – 19:00 և շաբաթ 11:00 – 13:00
- Խումբ 2՝ հինգշաբթի 17:00 – 19:00 և շաբաթ 13:30 – 15:30
Մասնակցության նախապայմաններ` ավարտած լինել վեբ ծրագրավորման I կամ ծրագրավորման II դասընթացները։
Անհրաժեշտ է ունենալ համակարգիչ և ինտերնետի հասանելիություն։