Անիմացիան հավես ու բարդ աշխատանք սիրողների համար է: Ուսանողները սովորում են ստեղծել կերպարներ ու կենդանացնել դրանք: Անիմացիայի հիմունքներին ծանոթանալով` նրանք բացահայտում են մարդու շարժման, խոսքի և տարբեր իրավիճակներում գործելու գաղտնիքները: 3 մակարդակները հաղթահարելուց հետո ուսանողները ձեռք են բերում գիտելիքներ այս գործով հետագայում զբաղվելու համար: Նրանք կարող են իրենց սովորածը օգտագործել 3D, ստոպ կադր և այլ տեսակների անիմացիայի մեջ:
Մակարդակ I
Հենց այստեղ են պատանիները ծանոթանում 2D անիմացիայի պատմությանը` բացահայտելով անիմացիայի հիմնական սկզբունքները: Նրանք այդ թվում դիտում են տարբեր օրինակներ, որոնց շնորհիվ պատկերացում են կազմում այն ամենի մասին, ինչը շուտով կարողանալու են ինքնուրույն անել։ Ուսանողները լիովին ընկղմվում են ոլորտի նորագույն ստանդարտի` Toon Boom ծրագրի մեջ, իսկ վերջում արդեն շարժում են իրենց ստեղծած առաջին կերպարը։
Մակարդակ II
2-րդ մակարդակի ընթացքում է թումոցիները սովորում են օգտվել անիմացիայի մյուս կարևոր սկզբունքներից: Այս մակարդակի ամբողջ ընթացքում ուսանողը դառնում է անիմատոր՝ սովորելով արտահայտել կերպարի մտքերը քայլելու ոճի միջոցով, օրինակ` տխուր կերպարները քայլում են մի փոքր կցկված, իսկ ուրախ կերպարները` մի քիչ ցատկոտելով:
Մակարդակ III
Այս մակարդակն արդեն ոչ միայն նվիրված է անիմացիա սովորելուն, այլև ուսանողի ռեժիսորական հմտությունները զարգացնելուն: Օգտվելով այն ամենից, ինչն իրենք իմացել են անիմացիոն գործընթացի մասին` ուսանողները ստեղծում են 10 վայրկյան տևող կարճամետրաժ ֆիլմեր: Յուրաքանչյուր ուսանող մշակում է իր սեփական պատմությունը` հաշվի առնելով սյուժետային պլանը, պլանավորելով կարճամետրաժ ֆիլմի կադրերն ու որոշելով անիմացիայի ընդհանուր ոճը: