Եթե այս կարճամետրաժ ֆիլմերը ձեզ մոտ արթնացնում են սուր հուզական արձագանք, ապա Քամի Լեբարեդեանի ֆիլմարտադրության աշխատարանի ուսանողները հասան նպատակին: Աշխատարանի ժամանակ Երևանի ուսանողները որոշակի թեմատիկ շրջանակներում սցենարագրեցին, նկարահանեցին ու մոնտաժեցին կարճամետրաժ ֆիլմեր:
Դավիթ Դովլաթյան – 15
Վարդան Ավագյան – 14
Էլեն Սարատիկյան – 15
Էմիլիա Մուրադյան – 14
Ալեքս Չոբանյան – 14
Արտյոմ Պետրոսյան – 15
Արտակ Հարությունյան – 16
Մերի Դանիելյան – 16
Էլեն Պետրոսյան – 20

Քամի Լեբարեդեան
Ամերիկահայ դերասան, գրող և ռեժիսոր Քամի Լեբարեդանն ավարտել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը: Նա աշխատել է բազմաթիվ ֆիլմերի շուրջ որպես ստեղծագործական խորհրդատու, սցենարիստ, ինչպես նաև հեղինակել է կոմիքսներ ու կարճամետրաժ ֆիլմեր: