Երբևէ մտածե՞լ ես երևակայությունդ գրի առնելու, նոր ու հետաքրքիր պատմություններ հորինելու մասին։ Այդ դեպքում դիմիր գրող, դերասանուհի և պրոդյուսեր Արմինե Անդայի աշխատարանին։
Աշխատարանի ընթացքում կլինեն ստեղծարար և ֆենթեզիով լի խաղեր և վարժություններ։ Իսկ աշխատարանի վերջում դու կստեղծես մի պատմություն, որը կարող ես ինքդ հորինել կամ կարող է լինել որևէ լեգենդի կամ առասպելի մեկնաբանում։
Նախապայման` ստեղծագրություն II
Մասնակցելու համար workshops@tumo.org էլ. հասցեին ուղարկիր քո կողմից գրված մեկ պատմություն, ինչպես նաև նշիր քո 5 ամենասիրած գրքերն ու 5 ֆիլմերը: Վերնագրի հատվածում նշիր «Fantasy Writing»:
Աշխատարանը կանցկացվի հուլիսի 7-ից 23-ը: Դասաժամերին ծանոթանալու և դիմելու համար սեղմիր կոճակը:
Աշխատարանին մասնակցելու համար քեզ հարկավոր է համակարգիչ կամ սմարթֆոն և ինտերնետ կապ։