Բոլորիս քաղաքները լի են շենքերով և զանազան կառույցներով։ Գուցե քաղաքիդ շենքերից մեկի հետ ունես շատ ուրախ հիշողություններ, կամ գուցե ինչ-որ շենքի կառուցման պատմություննը այնքան հետաքրքիր է, որ ուզում ես բոլորին պատմել։
Նկարազարդող Աննա Սարուխանովան սկսում է առցանց աշխատարան, որի ընթացքում կաշխատես ճեպանկարների, նկարազարդումների, պատմություններիդ վրա և կպատմես այդ պատմությունները կոմիքսների միջոցով։
Նախապայման՝ նկարչություն III կամ Շամիրամ Խաչատրյանի դասընթացի մասնակցություն
Աշխատարանը տեղի կունենա առցանց, հուլիսի 6-ից հուլիսի 24-ը՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին` 12:00-14:00։
Աշխատարանին մասնակցելու համար քեզ հարկավոր է համակարգիչ և ինտերնետ կապ։