Փոքրիկ քաղաք քո տանը

Փոքրիկ քաղաք քո տանը

each page labs 28 - Փոքրիկ քաղաք քո տանը

Կանգառ, մեքենա, ցայտաղբյուր ու միգուցե նաև աշխատանքի շտապող մարդիկ։ Երևի արդեն կարոտել ես քաղաքային այս տեսարանները։ Ոչի՛նչ, մի՛ տխրիր, քանի որ Աննա Բեռնալը վերադառնում է Թումո՝ քեզ հետ հավաքելու սիրածդ պատկերները քո քաղաքից։ Աշխատարանի ընթացում Աննայի հետ միասին պատրաստելու ես թղթի մոդելներ և դրանցից հավաքես քո փոքրիկ քաղաքը։

Նախապայման՝ Նկարչություն II

Աշխատարանը տեղի կունենա առցանց, ապրիլի 27-ից մայիսի 8-ը՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին, ժամը 16։00 – 18։00։

Աշխատարանին մասնակցելու համար քեզ հարկավոր կլինի համակարգիչ և ինտերնետ կապ:

Գրանցումն ավարտված է