Կերպարներ, պայմաններ, գործողություն, կոնֆլիկտ, դիալոգներ. փազլի ամեն կտորը կարևոր է լավ պատմություն կառուցելու համար: Վիոլետ Գրիգորյանի օգնությամբ մինի-դասընթացի ընթացքում կհավաքես այդ փազլը և կստանաս պատմություն, որի հետ էլ մտովի կփախնես մեկուսացումից:
Մինի-դասընթացը կազմված է 4 դասերից, որոնք տեղի կունենան առցանց, ապրիլի 22-ից մայիսի 16-ը, շաբաթը մեկ անգամ.
- Խումբ 1՝ չորեքշաբթի 17:00 — 19:00
- Խումբ 2՝ շաբաթ 11:00 — 13:00
Նախապայման՝ Ստեղծագրություն I:
Մինի-դասընթացին մասնակցելու համար քեզ անհրաժեշտ կլինի համակարգիչ, սմարթֆոն կամ պլանշետ ու ինտերնետ կապ։