Փախուստիդ պատմությունը

Կերպարներ, պայմաններ, գործողություն, կոնֆլիկտ, դիալոգներ. փազլի ամեն կտորը կարևոր է լավ պատմություն կառուցելու համար: Վիոլետ Գրիգորյանի առցանց դասընթացի ընթացքում ուսանողները հավաքել են այդ փազլը և ստացել անհատական պատմություններ։

writing 65 - Փախուստիդ պատմությունը

Անգելնինա Աֆյան – 15

Թումո Երևան

Ձայնային տատանումներ կամ էլեկտրամագնիսական ճառագայթում

Եթե հեռափոխադրումն ակտուալ լիներ, ուրեմն դեզը երևի հենց այն սարքը կլիներ, որ քեզ պիտի կուլ տա ու թքի ինչ-որ ուրիշ աշխարհ։
Երրորդ համաշխարհայինն իր մաշկի վրա կրած Միքայելի մարմինը վերջապես արթնացավ ինչ-որ սենյակում, որտեղ նույնիսկ չեն լսվում մեքենաների անվերջ խցանումների ձայները։ Թվում է, թե անցել է մի պորտալ, կամ էլ, ո՞վ գիտի, գուցե, սև խոռո՞չն է հատել չարաճճին, կամ էլ պարզապես փաբի՝ իր այդքան սիրելի սառույցով վիսկին է գլխին մի լա՜վ դմդմփացրել․․․

writing 67 - Փախուստիդ պատմությունը

Միլենա Բարսեղովա – 19

Թումո Երևան

“Ամբբողջ մարնովս Հոսանքէ անցնում։ ոնց որմաշկիս տակ լարեր լինեն”
Մի քանի րոպե անց դարձյալ լսվեց հաղորդագրության ազդանշանը.
“Դա զգայական հալյոցինացիաներեն։։ շտապ օգնություն չկա ընդհանրապես ոչոք չկա”
“Ի՞նչ է կատարվում այս մարդու հետ”,- մտածեց Վահեն։
“Ինչու՞ ոչ ոք չկա”
“Էվակուացիա”
Վահեն դժվարությամբ կուլ տվեց կոկորդին կպած քարը։
“Ի՞նչ համաճարակ է”
“IMMENS վիրուս”

writing 64 - Փախուստիդ պատմությունը

Գոհար Սարգսյան – 16

Թումո Երևան

Վազգեն Կարապետիչը արթնացավ փոքր մութ… արկղու՞ մ: Չէ՛, չէ՛, պահարանում:
Հիշողությունները դանդաղ էին վերադառնում. ցավող ծնկի պատճառով նա եկել էր բժշկի եւ
ինքնուրույն էր մտել պահարան, երբ միջանցքից ինչ-որ մեկը գոռացել էր՝ թաքնվե՛ք:

-”Ուրեմն ինձ պատանդ չեն վերցրել: Արդեն լավ ա”:

writing 66 - Փախուստիդ պատմությունը

Ժասմեն Բադալյան – 16

Թումո Երևան

“Ցավում եմ, որ փախուստը չկայացավ: Այսօր երեկոյան դու ունես մի վերջին հնարավորություն: Միանձնուհիները բոլոր լեռնականներին ուղարկել են իրենց բնակավայր`
տարածքը չի հսկվում: Իսկ կիրակի երեկոյան նրանք երգելու են մինչեւ առավոտ: Ես գիշերը ժամը երեքին կգամ, քո ու քրոջդ սենյակների դռները կբացեմ: Մնացածը ձեզնից է կախված, աննկատ դուրս եկեք եկեղեցուց”:

writing 69 - Փախուստիդ պատմությունը

Անի Սաֆարյան – 14

Թումո Երևան

-Կլաուստրաֆոբիա, գրողը քեզ տանի։
Խորը շունչ, աչքերը փակ, դանդաղ հաշվում ենք մինչեւ տասը, բացում ենք աչքերը։ Հայացքը անհանգստորեն փնտրում է այն ձողիկը, որից կարելի է բռնվել ու փրկվել եզրավոր օվկիանոսում։ 1, 2, 3, Լիդան բարձրանում է, ուղղում ճմրթված սեւ կոստյումը, 4, Լիդան թուլացնում է վառ կարմիր փողկապը (ինչպիսի անտանելի աքսեսուար), 5, 6, հայացքը ուղղում է լույսի աղբյուրին, 7, 8, և, օ՜, հրաշք, պատուհան։

writing 70 - Փախուստիդ պատմությունը

Տաթև Գասպարյան – 14

Թումո Երևան

Ժանը վերցրեց պարկը, մեջը գրություն կար. «Վերանորո9ի՛ր հեռուստացույցը»։ Սկզբում չհասկացավ 9 թվանշանի իմաստը, բայց երկար մտածելուց հետո գտավ պատասխանը։ Ենթադրեց, որ պիտի 9-րդ սենյակի հեռուստացույցը նորոգի։ Հուսահատ վերեւ նայեց։ Ու ինչ… Առաստաղին մեծ տառերով գրված էր, որ դուռը բացվում է գիշերը՝ ժամը 3։47-ին։

writing 68 - Փախուստիդ պատմությունը

Լիանա Բարսեղյան – 18

Թումո Երևան

-Դե իհարկե՝ դեֆիլե, Դ-Ե-Ֆ-Ի-Լ-Ե:
Խաչբառը լրացնելու ընթացքում Նունեի դեմքը հանկարծ մռայլվեց. ջինսե հոլիդեյ տաբատն ու “Բիթլզի” պատկերով բլուզը վաղուց էր թաղել պահարանի ամենաներքին դարակում:

Ավելին՝ բոլոր բաժիններից

Like
Like Love Haha Wow Sad Angry