Թումո Երևան
Հունվար 13 – 24, երկ. – ուրբ.,15:30 — 19:30
Տվյալների գիտությունը ներկայումս ամենաքննարկվող թեմաներից է աշխարհում: Այն իր մեջ է միավորում համակարգչային գիտությունն (Computer Science) ու մեքենայական ուսուցումը (Machine Learning)։
Հարվարդի ուսանող Մարիա Բուրզիլյոյի գալիք աշխատարանին դու ավելի մոտիկից կծանոթանաս տվյալների վերլուծության ու մեքենայական ուսուցմանը և կկիրառես վիճակագրական ուսուցման ալգորիթմները` օգտագործելով R ծրագրավորման լեզուն։ Աշխատարանի ավարտին ձեռք կբերես իրական խնդիրներում տվյալ մեթոդները կիրառելու փորձառություն ու կներկայացնես նախագծերդ որպես վերջնական արդյունք։
Նախապայման՝ Ծրագրավորում I կամ Կայքերի մշակում II