Ubisoft-ի ավագ կոնցեպտ արտիստ Արման Հակոբյանի աշխատարանի ուսանողները ուսումնասիրում էին տեսախաղերի կերպարների մշակման արվեստը: Ուսանողներն աշխատանքը սկսեցին իրենց սիրելի խաղերի կերպարների ուսումնասիրությամբ, որից հետո Photoshop-ով նախագծեցին տարբեր հերոսների: Այնուհետև պատանիները ընտրեցին մեկ հերոսի՝ զարգացնելով դրա վիզուալ կերպարը: Յուրաքանչյուր հերոս ունի նաև իր պատմությունը ամբողջացնող գործիք կամ ինչ-որ աքսեսուար: Պատանիները նախագծեցին ու ստեղծեցին խաղի իրենց սեփական հերոսներին ու աշխատանքի ընթացքում սովորեցին դիզայնի հիմնական էլեմենտներն ու կոնցեպտային մոտեցումը:
Շահանե Մամբրեյան – 16
Գրետա Մանուկյան – 18
Նանե Սարգսյան – 16
Իննա Ասատրյան – 14
Լիլիթ Գրիգորյան – 15
Էրիկ Ասրիյան – 17
Տիգրան Մկրտչյան – 19
Մարիամ Բաբայան – 14
Լիլիթ Ղարիբյան – 16
Նունե Խաչատրյան – 22
Մովսես Խազարչյան – 15
Լիլիթ Մարդանյան – 14
Դավիթ Հարությունյան – 17
Աստղիկ Հարությունյան – 20
Էլեն Մխիթարյան – 17

Արման Հակոբյան
Ubisoft-ում ավագ կոնցեպտ արտիստ և նկարազարդող Արմանն արդեն 15 տարի է աշխատում է խաղային ոլորտում, որտեղ ստանձնում է կերպարների դիզայների ու արտ-տնօրենի դերեր: