Թումո Երևան
Դեկտեմբեր 17 – 27, հունվար 8 – 10, երկ. – շաբ., 15:30 – 19:30
Front-end ծրագրավորում Bootstrap-ով, դատաբազաների կառավառում PostgreSQL-ով ու, իհարկե, վեբ հավելվածի ստեղծում Ruby on Rails-ով: Թույն է հնչում, չէ՞: Սա միայն մի փոքրիկ մասն է այն ամեն ինչի, ինչը կկարողանաս սովորել Արթին Կասումյանի աշխատարանում:
ԱՄՆ-ի ամենահեղինակավոր համալսարաններից մեկի` Yale-ի համալսարանի մագիստրատուրայի ուսանող Արթինի աշխատարանի ընթացքում կսովորես հավելվածների ստեղծում և engineering, ստեղծես քո սեփական, լիովին աշխատող վեբ հավելվածը և այդ ամենը Ruby on Rails ծրագրավորման լեզվով:
Նախապայման ` Ծրագրավորում III կամ Կայքերի Ստեղծում III