Տաթևիկ Հայրապետյանի ծրագրավորման մինի-դասընթացը նախատեսված էր սկսնակների համար, որի ընթացքում թումոցիները ծանոթացան JavaScript լեզվին, պատկերացում կազմեցին` ինչպես են աշխատում տարբեր ծրագրեր և նրանցից յուրաքանչյուրը ստեղծեց իր սեփականը։ Բոլոր ծրագրերը գրված են Vanilla JavaScript ծրագրավորման լեզվով` առանց գրադարան որևէ գրադարանի օգտագործման։

Կարեն Մուրադյան

Կարեն Մուրադյանը հիփ-հոփի սիրահար է, այդ իսկ պատճառով որոշեց գրել մի ծրագիր, որի միջոցով կկարողանար ստեղծել երաժշտություն։ Յուրաքանչյուր բարձիկի վրա սեղմելով` միանում է որևէ music loop։ Միաժամանակ կարող են հնչել մի քանի ձայներ։

Քրիստինե Ալավերդյան

Քրիստինե Ալավերդյանը առաջին անգամ էր իր ուժերը փորձում ծրագրավորման ոլորտում, սակայն արդեն կարողացավ իր ծրագիրը ստեղծել։ Նա ստեղծեց մաթեմատիկական բարդ հարցաշար, որին ուզածդ ժամանակ օգնության է գալիս հաշվիչը։

Մարիամ Գաբրիելյան

Մարիամ Գաբրիելյանը ստեղծել է հիշողությունը զարգացնող խաղ, որտեղ պետք է գտնես երկու նույն գույնից։ Այն “Memory” խաղի յուրօրինակ տարբերակն է։

Նարեկ Ղազարյան

Գյումրեցի Նարեկ Ղազարյանը, լինելով ավելի փորձառու, որոշեց իր ծրագրի միջոցով լուծել բավականին բարդ խնդիր։ Ստեղծել է հարվածային գործիք, որով  կարելի է նվագել, ձայնագրել երաժշտությունը և լսել այն։ Ձայները կարող են միաժամանակ հնչել, ինչպես նաև կարելի է ձայնագրել տևողության։

Ավելին՝ ծրագրավորման բաժնից

Ավելին՝ բոլոր բաժիններից

Like
Like Love Haha Wow Sad Angry
3