ԱՄՆ-ի ամենահեղինակավոր համալսարաններից մեկի՝ Կոլումբիայի համալսարանի շրջանավարտ, Թումո աշխատարանների վետերան Սուրեն Փափազյանը վերադառնում է Թումո՝ այս անգամ առցանց աշխատարան վարելու։
Աշխատարանի ընթացքում PICO-8 ծրագրով ստեղծելու ես ռետրո ոճի քո խաղը: Երկու շաբաթվա ընթացքում դու կգրես կոդ, կաշխատես ձայնային ձևավորման վրա և կկառուցես աշխարհներ քո խաղի համար։
Նախապայման՝ Ծրագրավորում II և/կամ Խաղերի ստեղծում II
Աշխատարանը տեղի կունենա առցանց, մայիսի 11-ից մայիսի 20-ը՝ երկուշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի՝ 19։30 – 21։00։
Աշխատարանին մասնակցելու համար քեզ հարկավոր կլինի համակարգիչ և ինտերնետ կապ։