Վստահ ենք, որ ամբողջ օրը ընկերներիդ չատերով սթիքերներ ես ուղարկում: Դրանք շատ հավես ու սիրուն են: Դե այժմ պատկերացրու, որ կսկսես իրենց ուղարկել հենց քո ստեղծած սթիքերները: Ալինա Ռոդիոնովայի օգնությամբ կստեղծես քո ուզած ոճով ու քո ուզած թեմայով սթիքերներ ու այդ ընթացքում լիքը բան կսովորես:
Նախապայման՝ գրաֆիկ դիզայն II
Աշխատարանը տեղի կունենա առցանց, հուլիսի 20-ից հուլիսի 31-ը՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին՝ 16։00 – 18։00։
Աշխատարանին մասնակցելու համար քեզ հարկավոր է համակարգիչ և ինտերնետ կապ։