Ծրագրային ճարտարագիտությունը կամ software engineering-ը հասարակ կոդավորումից շատ ավելին է։ Google-ի ծրագրային ճարտարագետ Էբի Շմիդտը սկսում է օնլայն աշխատարան` իր գիտելիքները քեզ հետ կիսելու համար։
Էբիի աշխատարանի ընթացքում, դու կզննես տարբեր խնդիրներ և դրանց համար հետաքրքիր լուծումներ կփնտրես։ Աշխատարանի վերջում էլ Node.js ծրագրավորման լեզվով կստեղծես փոքրիկ մի խաղ։
Նախապայման՝ ծրագրավորում III
Աշխատարանը տեղի կունենա առցանց, հունիսի 23-ից հուլիսի 2-ը՝ երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին՝ 18։30 – 20։30։
Աշխատարանին մասնակցելու համար քեզ հարկավոր է համակարգիչ և ինտերնետ կապ։