Ցանկանու՞մ ես նկարահանել ֆիլմ հեռախոսով․ միացրու հեռախոսիդ տեսախցիկը →ձայնագրելու համար սեղմիր սկսել→ներկայացրու պատմությունը →սեղմիր stop: Ահա այսքանը։ Գրանցվի՛ր Լիլիթ Մովսիսյանի մինի-դասընթացին, որի ընթացքում օգտագործելով սմարթֆոնիդ portrait mode-ը կնկարես կադրեր, կմշակես դրանք InShot հավելվածով ու կունենաս 1-2 րոպե տևողությամբ ֆիլմ:
Մինի-դասընթացը կազմված է 4 դասերից, որոնք տեղի կունենան առցանց, մայիսի 5-ից մայիսի 30-ը, ամեն երեքշաբթի, ժամը՝ 17:00 — 19:00:
Նախապայման չկա:
Մինի-դասընթացին մասնակցելու համար քեզ անհրաժեշտ կլինի սմարթֆոն ու ինտերնետ կապ։